ՆԱՏՕ-ն ու Հայաստանը ունակ են առավել ամուր գործընկերություն կառուցել, ասել է Ռասմուսենը - Mediamax.am

3611 դիտում

ՆԱՏՕ-ն ու Հայաստանը ունակ են առավել ամուր գործընկերություն կառուցել, ասել է Ռասմուսենը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Երեւամում ասել է, որ դաշինքն ու Հայաստանը լավ են համագործակցում պաշտպանական բարեփոխումների ոլորտում:

Նա ասել է, որ «ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը արժեքավոր գործընկերներ են»:

 

«Մենք ունակ ենք ապագայի համար առավել ամուր գործընկերություն կառուցել», - ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ նշել է Հայաստանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում: Նա ասել է, որ Հայաստանը կրկնապատկել է իր զինծառայողների թիվը Աֆղանստանում եւ վերսկսել է մասնակցությունը Կոսովոյի գործողությանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին