«Քաղաքական կոռեկտությունը» Բաքվի նկատմամբ դարձավ Ադրբեջանի «ցինիկ պահելաձեւի պատճառը», ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

3192 դիտում

«Քաղաքական կոռեկտությունը» Բաքվի նկատմամբ դարձավ Ադրբեջանի «ցինիկ պահելաձեւի պատճառը», ասել է Սերժ Սարգսյանը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Հունգարիայի կառավարության քայլն անընդունելի էր»:

Մեկնաբանելով Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի փոխանցումը Ադրբեջանին, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայկական կողմը բազմիցս խոսել էր այն մասին, որ արտահանձման պարագայում մարդասպանը չի շարունակի կրել իր պատիժը Ադրբեջանում:

 

«Ստեղծված իրավիճակում որեւէ մեկը բարոյական իրավունք չունի լռել կատարվածի մասին», - ասել է ՀՀ նախագահը: Նա շեշտել է, որ հենց «քաղաքական կոռեկտությունը» Բաքվի նկատմամբ դարձավ Ադրբեջանի «ցինիկ պահելաձեւի պատճառը»:

 

«Տարբեր առիթներով մենք զգուշացնում էինք մեր գործընկերներին, որ միակողմանի եւ ԼՂ հակամարտության էությունը խեղաթյուրող ձեւակերպումները պաշտոնական փաստաթղթերում վտանգավոր են առաջին հերթին այն պատճառով, որ նպաստում են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման կարծրացմանը», - նշել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին