Չեխիայի ԱԳ նախարար. «Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են» - Mediamax.am

4853 դիտում

Չեխիայի ԱԳ նախարար. «Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են»


Կարել Շվարցենբերգ
Կարել Շվարցենբերգ

Լուսանկարը` http://www.blisty.cz


Երեւան: Մեդիամաքս: Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ասել է, որ «Ռամիլ Սաֆարովի գործը ծաղրանք է արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ»:

Նախարարն այդ մասին ասել է սեպտեմբերի 6-ին` Չեխիայի Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատասխանելով Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշի հարցին.

 

«Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Մեր դիրքորոշման եւ զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի  դեսպանին: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ», - ասել է

Կարել Շվարցենբերգը:

 

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության գործողություններին, առաջին փոխվարչապետը նշել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաեւ իրենց՝ Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են»:

 

Կարեն Շվարցենբերգը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի գործողությունները «վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը եւ, ի վերջո՝ վնասում Ադրբեջանին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին