Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից - Mediamax.am

4156 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ըստ ԱԺ օրակարգի, դիմումը հետ չվերցնելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 15 օր անց: 

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո նրա տեղը խորհրդարանում կզբաղեցնի «Ժառանգության» համամասնական ցուցակում 6-րդ տեղը զբաղեցնող Թեւան Պողոսյանը, ով Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին