Ռոբերտ Քոչարյանն «ունի ընդամենը մեկ շուն` Սիմբա անունով, որը երբեք դատարկ տեղը չի հաչում» - Mediamax.am

4038 դիտում

Ռոբերտ Քոչարյանն «ունի ընդամենը մեկ շուն` Սիմբա անունով, որը երբեք դատարկ տեղը չի հաչում»


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` http://www.2rd.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին «այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները»:

Վիկտոր Սողոմոնյանն այդ մասին ասել է, մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի` «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցը:

 

«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) եւ հանդես գար համապատասխան բացատրություններով:

Ցավոք, դա տեղի չունեցավ:

 

Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:

 

P.S. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին