ԱՄՆ դեսպանությունը «անչափ մտահոգված» է Օսկանյանի գործի վերջին զարգացումներով - Mediamax.am

2982 դիտում

ԱՄՆ դեսպանությունը «անչափ մտահոգված» է Օսկանյանի գործի վերջին զարգացումներով


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն է հայտնել ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

«Մենք ուշադրությամբ հետեւել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին եւ անչափ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

ՀՀ Ազգային Ժողովն այսօր բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը` ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրան որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին