Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կմեկնի Բաքու - Mediamax.am

6325 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կմեկնի Բաքու


Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ ՀՀ նախագահի հայտարարված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կմեկնի Բաքու` մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նոյեմբերի 22-23-ին գումարվող «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեայում:

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Բաքվի համաժողովի հրավերի նախնական մերժումից հետո ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է նրան տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը եւ հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո, հայտնել է Ժառանգություն կուսակցության մամուլի ծառայությունը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին