Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը - Mediamax.am

6635 դիտում

Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը


Կարինե Ղազինյան
Կարինե Ղազինյան

Լուսանկարը` www.eunesletter.am


Երեւան: Մեդիամաքս: Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը:

Մեդիամաքս-ի տեղեկությունների համաձայն, Կարինե Ղազինյանը մահացել է ԱՄՆ-ում` վիրահատության ընթացքում:

 

1997-1999թթ. Կարինե Ղազինյանը ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր Ռումինիայում, 1999-2001թթ.` Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

 

2001-2009թթ. նա ՀՀ դեսպանն էր Գերմանիայում:

 

2009-2011թթ. զբաղեցրել էր ՀՀ ԱԳ փոխնախարարի եւ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողի պաշտոնները:

 

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2011թ. սեպտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին