Ֆյուլե. Հայ-ռուսական հարաբերությունները կշահեն Հայաստանի եւ ԵՄ-ի գործընկերությունից - Mediamax.am

2693 դիտում

Ֆյուլե. Հայ-ռուսական հարաբերությունները կշահեն Հայաստանի եւ ԵՄ-ի գործընկերությունից


Լուսանկարը` http://www.parliament.am


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կշահեն Հայաստանի եւ ԵՄ-ի գործընկերությունից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է Շտեֆան Ֆյուլեի գրավոր հայտարարության մեջ`Բրյուսելում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքներով:

 

«Հանդիպման ժամանակ բարձրացվել է լայն տարածաշրջանային համագործակցության հարցն այն շեշտադրմամբ, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն բարիդրացիական հարաբերությունները, մասնավորապես, Ռուսաստանի հետ: Լավ հայ-ռուսական հարաբերությունները բխում են ԵՄ-ի շահերից եւ կարող են շահել Հայաստանի եւ ԵՄ-ի գործընկերությունից», - ասվում է Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչն, ըստ էության, առաջին անգամ է հատուկ նշել հայ-ռուսական հարաբերությունները` Հայաստան-ԵՄ ձեւաչափով երկկողմ հանդիպմանը վերաբերող պաշտոնական փաստաթղթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին