Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությունը - Mediamax.am

3599 դիտում

Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությունը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն այսօր բարձր է գնահատել Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:

Այսօր առավոտյան Գերմանիայի Բունդեսթագի նախագահին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։

 

Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին