ՀՀ նախագահը քննարկել է սիրիահայ համայնքի խնդիրները հոգեւոր առաջնորդների հետ - Mediamax.am

4517 դիտում

ՀՀ նախագահը քննարկել է սիրիահայ համայնքի խնդիրները հոգեւոր առաջնորդների հետ


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` քննարկելով սիրիահայ համայնքի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր:

«Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված եւ վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու եւ նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները», - հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին