Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:
Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան այն մասին, որ համաներումը կտարածվի նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա:
















