ՀՀ նախագահ. Հուսով ենք՝ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը եւ հարեւանների հետ հարաբերությունները - Mediamax.am

3767 դիտում

ՀՀ նախագահ. Հուսով ենք՝ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը եւ հարեւանների հետ հարաբերությունները


ՀՀ նախագահ. Հուսով ենք՝ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը եւ հարեւանների հետ հարաբերությունները
ՀՀ նախագահ. Հուսով ենք՝ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը եւ հարեւանների հետ հարաբերությունները

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը եւ հարեւան պետությունների հետ հարաբերությունները»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն այս մասին ասել է չեխական “Lidové noviny” (Ժողովրդական նորություններ) թերթին տված հարցազրույցում:

 

«Վրաստանի սուվերեն իրավունքն է, ինչպես ցանկացած պետության, ընտրել անվտանգության այն համակարգը, որը լավագույնս կապահովի իր ազգային շահերը: Կցանկանայի հուսալ, որ Վրաստանը կկարողանա համատեղել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը եւ հարեւան պետությունների հետ հարաբերությունները, այդ թվում՝ այն երկրների, որոնք վճռորոշ դերակատարություն ունեն մեր տարածաշրջանի անվտանգության հարցում»,-  ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նա նշել է, որ ՀՀ հարեւան երկրներից միայն  Թուրքիան է ՆԱՏՕ-ի անդամ, եւ չնայած Հայաստանը բավականին արդյունավետորեն զարգացնում է գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, «մենք ոչ մի անգամ չենք նկատել, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, այդ կազմակերպության ձեւաչափում, Թուրքիային մատնացույց անեն, որ նա իր գործողություններով գործընկեր երկրին էական վնաս է հասցնում»:

 

«Պարադոքսային է, որ մենք մեր ներդրումն ենք ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համակարգում, եւ այդ պարագայում մեր անվտանգության համակարգին ուղղակի վնաս է հասցնում ՆԱՏՕ-ի մասնակից երկրի քաղաքականությունը»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին