Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան - Mediamax.am

2834 դիտում

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում:

 

Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

 

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահը Աշգաբատից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի եւ Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

 

Այցի օրերին Աշգաբատում կկայանա նաեւ հայ-թուրքմենական գործարար համաժողով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին