Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը - Mediamax.am

1545 դիտում

Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը


Եղիշե Կիրակոսյանը
Եղիշե Կիրակոսյանը

Լուսանկարը` Ե.Կիրակոսյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արդարատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է գործադիրի միասնական իրավական դիրքորոշումն ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ «Կուտակայաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման եզրափակիչ` 7-րդ կետի համաձայն, որոշման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 30-ն է: Ուստի, ըստ փոխնախարարի, պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն:

 

Ինչ վերաբերում է արդեն կատարած վճարների վերադարձման մեխանիզմին, ապա, ըստ կառավարության  դիրքորոշման, ՍԴ որոշումից բխում է, որ դա վերաբերում է մինչեւ սեպտեմբերի 30-ը կատարած վճարներին:

 

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ն ուժի մեջ է պարտադիր կուտակային բաղադրիչը եւ դրա մասին տույժի նորմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին