Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են համատեղ գործողությունների ծրագիր մշակելու հարցերը - Mediamax.am

8099 դիտում

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկել են համատեղ գործողությունների ծրագիր մշակելու հարցերը


Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` ԲՀԿ


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 10-ին երեկոյան կայացել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:

ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի համատեղ հաղորդագրության համաձայն, հադիպման ընթացքում կողմերը «քննարկել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի եւ գործողությունների ծրագրի ձեւավորման հարցեր»:

 

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Նշենք նաեւ, որ ՀՅԴ-ն հանդիպմանը չէր մասնակցում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին