Հովիկ Աբրահամյանը լինելու է իշխանությունն ամրապնդող վարչապետ, կարծում է Ժառանգության փոխնախագահը - Mediamax.am

3090 դիտում

Հովիկ Աբրահամյանը լինելու է իշխանությունն ամրապնդող վարչապետ, կարծում է Ժառանգության փոխնախագահը


Հովիկ Աբրահամյանը
Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ասել է, որ Հովիկ Աբրահամյանը լինելու է ոչ թե լուծումներ առաջադրող, այլ իշխանությունն ամրապնդող վարչապետ:

«Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում մենք ունեինք վարչապետ, որը «բարեփոխիչ» էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում դրա մասին պետք է մոռանանք»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը եւ նշել, որ «նոր վարչապետից որեւէ մեկը դրական ակնկալիք չի կարող ունենալ»:

 

«Սա կարող է պայքարի խթանիչ դառնալ: Չորս ոչ իշխանական ուժերը պետք է հասկանան,  թե ի՞նչ է կատարվում եւ, չտրվելով քաղաքական գործընթացներին,  շարունակեն իրենց քայլերը: Առաջին փուլում ցանկանում էինք վարչապետի փոփոխություն. ստացվեց, հերթը իշխանափոխությանն է»,-ասել է նա եւ նկատել, որ իշխանությունը Հովիկ Աբրահամյանի միջոցով փորձելու է կասեցնել ԲՀԿ-ի գործողությունները:

 

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «նոր վարչապետը լինելու է բոլորի համար ընդունելի» ասել է.

 

«Սերժ Սարգսյանը, «բոլորի համար» ասելով, երեւի նկատի է ունեցել երկրի օլիգարխիկ համակարգին եւ իրեն «այլընտրանք» համարող կուսակցությանը»:

 

Խոսելով Ռուսաստանի գործոնի մասին` Բորիս Նավասարդյանը նկատել է.  «ՌԴ-ն Հայաստանի վրա ներգործելու այնպիսի ազդեցիկ լծակներ ունի, որ նրա  համար միեւնույն է, թե ով կլինի ՀՀ վարչապետը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին