Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է Տ-90Ս տեսակի 100 տանկ, հնարավոր է եւս մեկ խմբաքանակի վաճառք - Mediamax.am

10396 դիտում

Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է Տ-90Ս տեսակի 100 տանկ, հնարավոր է եւս մեկ խմբաքանակի վաճառք


Լուսանկարը` http://www.milrus.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է Տ-90Ս տեսակի հարյուր տանկ, հնարավոր է նույն քանակով երկրորդ խմբաքանակի վաճառքը:

Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

 

«Ողջ խմբաքանակը` 100 տանկ, արդեն ուղարկել ենք մոտ մեկ ամիս առաջ»,- ասել է նա:

 

Կոնստանտին Բիրյուլինի խոսքերով, այս խմբաքանակի վաճառքից բացի հնարավոր է Բաքվին եւս 100 տանկ վաճառել: «Երկրորդ խմբաքանակը պայմանագրով դեռեւս ամրագրված չէ»,- ասել է Դաշնային ծառայության ղեկավարի տեղակալը: 

 

Կոնստանտին Բիրյուլինը նաեւ տեղեկացրել է, որ շարունակվում է Մի-171 եւ Մի-35 ուղղաթիռների, թեթեւ հրազենի, ականանետերի առաքումը Ադրբեջան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին