Միջնորդները մտահոգված են քաղաքացիական անձանց «նպատակային սպանություններով» - Mediamax.am

3412 դիտում

Միջնորդները մտահոգված են քաղաքացիական անձանց «նպատակային սպանություններով»


Լուսանկարը` http://www.osce.org/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «խորը մտահոգություն» են հայտնել շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության ուժեղացման եւ քաղաքացիական անձանց «նպատակային սպանությունների կապակցությամբ»:

Այդ մասին ասվում է միջնորդների հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նրանց հանդիպումներից հետո:

 

Համանախագահները կողմերին կոչ են արել զերծ մնալ «գյուղերը եւ քաղաքացիական բնակչությանը նշանառության տակ առնելուց»:

 

«Համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները քննարկել են նաեւ նախագահների հանդիպման օրակարգի հնարավոր հարցերը: Միջնորդները ընդգծել են նախագահների հանդիպման կարեւորությունը խաղաղ բանակցություններում առաջընթացի հասնելու համար: Նրանք նաեւ քննարկել են հնարավոր հանդիպումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակում», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին