Ադրբեջանը սադրանքներ է հրահրում, ասել է Հայաստանի նախագահը - Mediamax.am

3042 դիտում

Ադրբեջանը սադրանքներ է հրահրում, ասել է Հայաստանի նախագահը


Հերբերտ Զալբերը եւ Սերժ Սարգսյանը
Հերբերտ Զալբերը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն սադրանքներ է հրահրում եւ մեծացնում լարվածությունը շփման գծում, այլեւ մշտապես մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է հուլիսի 30-ին՝ ընդունելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

 

Հայաստանի նախագահն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ, սակայն

Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեեւ հայտարարում է հակառակը:

 

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, իսկ Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակում այդ խումբը կուտակել է զգալի փորձ եւ ինստիտուցիոնալ հիշողություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին