Թուրքական տուրօպերատորները ճանաչողական այց կկազմակերպեն Հայաստան - Mediamax.am

9849 դիտում

Թուրքական տուրօպերատորները ճանաչողական այց կկազմակերպեն Հայաստան


Թուրքական տուրօպերատորները ճանաչողական այց կկազմակերպեն Հայաստան
Թուրքական տուրօպերատորները ճանաչողական այց կկազմակերպեն Հայաստան

Լուսանկարը` www.paolo-a.livejournal.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիան (TURSAB) այս տարվա աշնանը կկազմակերպի է թուրք զբոսաշրջիկների ճանաչողական այց Հայաստան:

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին`այդ մասին ասել է Երեւանում այսօր բացված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչ Եղիշե Թանաշյանը: Այցի կազմակերպմանը կմասնակցեն Թուրքիայի 20 տուրօպերատորներ:

 

Եղիշե Թանաշյանը նշել է, որ վերջին 1-2 տարիների ընթացքում թուրք զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան ակտիվացել է: Նա նշել է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան տարածաշրջանային այցերը տարածված են ոչ միայն թուրքերի մոտ, այլ նաեւ այլ ազգության զբոսաշրջիկների շրջանում:

 

Եղիշե Թանաշյանն ասել է, որ Անիի Մայր տաճարի եւ Սուրբ Փրկչի եկեղեցում վերականգնողական աշխատանքները, որոնք թուրքական իշխանությունների կողմից նախատեսված են 2012 թվականին`կգրավեն զբոսաշրջիկներին:   

 

«Զբոսաշրջիկների քանակը կաճի, ինչպես դա եղավ Վանում Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո: Սակայն Անիի դեպքում էլ ավելի մեծ հոսք է սպասվում, քանի որ Հայաստանի հնագույն մայրաքաղաքը ավելի ճանաչված է որպես պատմամշակութային հուշարձան», - ասել է նա:

 

Մեր ընտրանին