Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու - Mediamax.am

3257 դիտում

Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու


Լուսանկարը` ITAR_TASS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու:

Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

 

«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու: Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթեւեկելուց»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին