Օդաչուների մարմինների վերադարձը հարգանքի արժանի քայլ էր, ասել է Հեֆերնը - Mediamax.am

6859 դիտում

Օդաչուների մարմինների վերադարձը հարգանքի արժանի քայլ էր, ասել է Հեֆերնը


ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասել է, որ Հայաստանը կարողացավ վերադարձնել զոհված օդաչուների մարմինները եւ դա հարգանքի արժանի քայլ էր:

Պատասխանելով Մեդիամաքս-ի եւ News.am-ի հարցերին, ԱՄՆ դեսպանն ասել է, որ ուշադրությամբ հետեւել են Մի-24 ուղղաթիռի հետ կապված բոլոր զարգացումներին՝ անընդհատ խորհրդակցելով Վաշինգթոնի հետ:

 

«ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում ինձ ամենաշատը տպավորեց այն, որ նա կենտրոնացած էր զոհված 3 օդաչուների մարմինների վերադարձի հարցի վրա: Եվ նա կարողացավ դա անել: Ես մեծապես հարգում եմ նրան իր այդ կենտրոնացման, եւ իրականացնելու կարողության համար»,- ասել է Ջոն Հեֆերնը:

 

Դեսպանը պատմել է, որ ուղղաթիռի կործանումից 3 օր անց Սեյրան Օհանյանը համանախագահներից խնդրել է կոչ անել Ադրբեջանին օգնել վերադարձնել օդաչուների մարմինները:

 

«Ես հեռախոսով խոսեցի ԱՄՆ համանախագահի հետ, ապա զրույց ունեցանք ֆրանսիացի եւ ռուս համանախագահների հետ: Եվ կարծես թե հենց հաջորդ օրը համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Ուրախ եմ, որ կարողացանք կատարել ՀՀ պաշտպանության նախարարի խնդրանքը: Չգիտեմ, թե ինչքանով համանախագահները կարողացան օգնել նրան այդ հարցում, բայց մենք արեցինք այն, ինչ կարող էինք անել»,- եզրափակել է Ջոն Հեֆերնը:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին