Վրաստանը կարող է վաճառել երկաթգծի բաժնետոմսերի 25%-ը - Mediamax.am

5335 դիտում

Վրաստանը կարող է վաճառել երկաթգծի բաժնետոմսերի 25%-ը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի հետ պայքարելու նպատակով կարելի է դիտարկել պետությանը պատկանող երկաթգծի բաժնետոմսերի մինորիտար փաթեթը վաճառելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է Վրաստանում Մեդիամաքսի սեփական թղթակիցը, նախարարը «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում ասել է, որ «կարելի է վաճառել այդ պետական ընկերության բաժնետոմսերի 25%-ը»:

 

Վրացական երկաթգծի երկարությունը, ներառյալ աբխազական հատվածը, կազմում է շուրջ 2340 կմ: Աբխազական հատվածը, որ կապում է Ռուսաստանը Հայաստանի հետ, չի շահագործվում 1992-1993թթ. պատերազմից ի վեր:

 

Այժմ երկաթգիծը տեղափոխում է տարեկան մոտ 20 մլն տոննա բեռ, սակայն դրա առավելագույն ներուժը կազմում է 30 մլն տոննա առանց Բաքու-Կարս-Թբիլիսի հատվածի, որը կգործարկվի մինչ տարեվերջ: 

 

Բեռների համարյա 65%-ը տարանցիկ տեղափոխվում է Ադրբեջանից ու Հայաստանից:

 

Վրաստանի կառավարությունը որոշել է վաճառել պետական օբյեկտների մի մասը, որպեսզի դիմակայի լարիի արժեզրկմանը, որը վերջին օրերին կազմել է 30%:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին