Վրաստանն Ադրբեջանին ու Թուրքիային առաջարկել է համատեղ վարժանքներ - Mediamax.am

4048 դիտում

Վրաստանն Ադրբեջանին ու Թուրքիային առաջարկել է համատեղ վարժանքներ


Լուսանկարը` blogspot.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանն Ադրբեջանին ու Թուրքիային առաջարկել է ամռանը միասնական վարժանքներ անցկացնել Սաչխերեի լեռնային հրաձիգների դպրոցում:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն՝ Թբիլիսիում ընդունելով իր ադրբեջանցի ու թուրք գործընկերներին՝ Զաքիր Հասանովին ու Իսմեթ Յիլմազին:

 

Սաչխերեի դպրոցում պատրաստություն են անցել Նորվեգիայի, Էստոնիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Լատվիայի եւ այլ պետությունների լեռնային հրաձիգներ: Դասավանդումը դպրոցում կազմակերպված է անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ ռուսերեն լեզուներով:

 

Աշնանը Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը՝ դաշինքի անդամ երկրների ու գործընկերների զինվորականների պատրաստման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին