Վրաստանը իր համար վտանգավոր է համարում Հայաստանում ՌԴ բազան - Mediamax.am

10795 դիտում

Վրաստանը իր համար վտանգավոր է համարում Հայաստանում ՌԴ բազան


Լուսանկարը` http://cbw.ge/


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ասել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը վտանգավոր է Վրաստանի համար:

«Մեր սահմանների մոտ ցանկացած ռուսական բազա վտանգ է պարունակում», - ասել է նախարարը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրին տված հարցազրույցում:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այս հարցում այլ դիրքորոշում ուներ:

 

«Մենք գիտենք, որ Հայաստանը կանի ամեն բան, որպեսզի այնտեղ տեղակայված ռւսական ռազմակայանը որեւէ վտանգ չներկայացնի Վրաստանի շահերին»,- ասել էր Իրակլի Ալասանիան 2014թ. մարտին Հայաստան կատարած այցի ընթացքում:

 

«Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացմանը Կովկասում տեղակայված ռուսական ռազմաբազաներում: Տեղեկատվություն ենք փոխանակում ԵԱՀԿ գործընկերների հետ: Ներկայումս մենք չենք տեսնում ռուսական սպառազինության տեղակայման այնպիսի մակարդակ, որը մեզ համար անմիջական սպառնալիք կհանդիսանար: Սակայն մենք մշտապես զգոն ենք, քանի որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է»,- ասել էր Իրակլի Ալասանիան:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին