Հայանուն հրապարակ՝ Թեհրանում - Mediamax.am

exclusive
5607 դիտում

Հայանուն հրապարակ՝ Թեհրանում


Լուսանկարը` en.wikipedia.org

Լուսանկարը` http://alikonline.ir/


Թեհրանի կենտրոնում գտնվող «Շոա» հրապարակն այսուհետ կրում է 1980-1988 թթ. իրան-իրաքյան պատերազմում նահատակված հայազգի Գագիկ Թումանյանի անունը:

Ինչպես Մեդիամաքսի թղթակցին պատմել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թեհրանի Ղաէմմաղամ Ֆարահանի փողոցում գտնվող հրապարակը հայազգի նահատակի պատվին անվանակոչելը քաղաքային իշխանությունների նախաձեռնությունն է:

 

«Թեհրանում արդեն կային փողոցներ եւ պողոտաներ, որոնք կրում էին հայազգի նահատակների անուններ: Սակայն Գագիկ Թումանյանի անունով կենտրոնական հրապարակներից մեկի անվանակոչումն օգոստոսի 15-ին՝ հենց նրա նահատակման օրը, չափազանց հուզիչ նախաձեռնություն է»,- ասել է Կարեն Խանլարյանը, որը եղել է Գագիկ Թումանյանի մտերիմ ընկերներից մեկը:

Լուսանկարը` http://alikonline.ir/

Հրապարակի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Գագիկ Թումանյանի մայրը եւ քույրը, ազգականները:   

 

Պատգամավորի խոսքով՝ Գագիկ Թումանյանը եղել է համայնքային ազդեցիկ գործիչներից մեկը, որը զինվորագրվել եւ մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու Իրանի պաշտպանությանը: Ծառայության ընթացքում նա երկու անգամ խրախուսվել է ցուցաբերած արիության համար:  

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին