Երեւան: Մեդիամաքս: Թուրք-սիրիական սահմանին այսօր ռուսական СУ-24 ինքնաթիռ է կործանվել:
«Ռիա Նովոստի»-ն, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, նշում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռին, ենթադրաբար, հարվածել են ցամաքից:
«Ինքնաթիռը գտնվել է 6000 մ բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը դեռ պարզ չէ: Նախնական տվյալներով՝ նրանց հաջողվել է կատապուլտով դուրս նետվել»,- հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարում է, որ հինգ րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացրել է ռուսական ինքնաթիռին օդային տարածքի խախտման մասին, սակայն զգուշացումներն անտեսվել են, որից հետո ինքնաթիռը խոցվել է:
ՌԴ ՊՆ-ում սակայն վստահեցնում են, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի սահմանը:
Թուրքական լրատվամիջոցները, իրենց հերթին, տեղեկացնում են, որ ինքնաթիռը խոցել են երկու F-16 կործանիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: