Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է գրեթե 50 %-ով - Mediamax.am

30582 դիտում

Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է գրեթե 50 %-ով


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի բանկերը սահմանափակել են արժույթի փոխանակման գործարքները մանաթի լողացող փոխարժեքին անցնելուց հետո:

Ազատ փոխարժեքի անցումին հետո մանաթը արժեզրկվել է ավելի քան 47 տոկոսով:

 

Մանաթի լողացող փոխարժեքին անցնելու մասին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել էր այսօր առավոտյան:

 

Fitch միջազգային վարկանշային գործակալության ներկայացուցիչ Դմիտրի Վասիլեւը Trend-ին ասել է, որ արժեզրկումը բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի բանկերի ակտիվների ու կապիտալի որակի վրա:

 

Ինտերֆաքսի հաղորդմամբ, Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) Բաքվի գրասենյակի առաջատար տնտեսագետ Նաիլ Վելիեւը հայտարարել է, որ արժեզրկումը կհանգեցնի Ադրբեջանում գնաճի արագացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին