65922 դիտում

Իրանը եւ Հայաստանը բանկային կապերի նոր հնարավորություն են տեսնում


Գագիկ Բեգլարյանը եւ Էսհաղ Ջահանգիրին
Գագիկ Բեգլարյանը եւ Էսհաղ Ջահանգիրին

Լուսանկարը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է, որ պատժամիջոցների չեղարկումը եւ բանկային հարցերի կարգավորումը Իրանի եւ Հայաստանի բանկային կապերի համար նոր հնարավորություն են ստեղծում:

Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, այս մասին Էսհաղ Ջահանգիրին նշել է Թեհրանում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը:

Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ:

Գագիկ Բեգլարյանն էլ նշել է, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am