108854 դիտում

Վրաստանի նախագահը փրկել է հղի կնոջը


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օգնել է փրկել ավտոպատահարում տուժած հղի կնոջը:

Այդ տեղեկությունը, «Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, հաստատել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Առաջինը պատահածի մասին գրել էր Facebook-ի վրաստանյան օգտատերերից մեկը:

«Հղի կնոջը կողաշրջված մեքենայից օգնել է դուրս հանել Վրաստանի նախագահը, ում ավտոշարասյունը պատահաբար դարձել էր միջադեպի ականատեսը: Նախագահը օգտագործել է իր մեքենայի կրակմարիչը», - գրել էր ականատես Գիգա Կիտիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am