Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը «եւս մեկ հսկա նախագիծ» կսկսեն - Mediamax.am

3612 դիտում

Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը «եւս մեկ հսկա նախագիծ» կսկսեն


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ մոտ ապագայում Ադրբեջանն ու Ռուսաստանը «եւս մեկ հսկա նախագիծ» կսկսեն։

Ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել էին Բայկալ-Ամուր երկաթուղու (ԲԱՄ) վետերան շինարարների եւ աշխատակիցների հետ՝ շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ։

 

«ԲԱՄ-ի մասշտաբին եւ պատմական նշանակությանը այսօր համապատասխանում է ռուս-ադրբեջանական համագործակցության եւս մեկ ոլորտ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման մասին է։ Փաստացի այն կապում է Հյուսիսային ծովային ուղին Պարսից ծոցի հետ, կամ, այսպես ասենք, կարող է եւ պետք է կապի»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

 

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին, ապա այսօր եւս մեկ անգամ մանրամասն քննարկեցինք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, եւ մենք կսկսենք իրականացնել մեկ հսկա նախագիծ»,- ասել է Իլհամ Ալիեւը։

 

«Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի եւ Իրանի սահմանի հետ։ Սակայն բեռնափոխադրողների կարիքները թելադրում մեզ են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի մեծացնենք բեռնափոխադրումները դրա երկայնքով եւ այդպիսով ապահովենք եզակի տրանսպորտային երթուղի Հյուսիսից դեպի Հնդկական օվկիանոս», - հավելել է Ալիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին