Ալիեւ. Ավելի քան երբեւէ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը - Mediamax.am

1121 դիտում

Ալիեւ. Ավելի քան երբեւէ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «մենք երբեք չենք մոռացել 4 գյուղի մասին»:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք չորս գյուղի հետ կապված խնդիր բարձրացրել ենք»,- ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:

 

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «այլ խնդիր է էքսկլավների հարցը, քանի որ այն ավելի բարդ է».

 

«Դրանք գտնվում են մի տարածքում, որը շրջապատված է մեկ այլ երկրի կողմից: Ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում»:

 

Միաժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի երկու երկրի միջեւ կնքված խաղաղության պայմանագիրը:

 

«Մեզ միայն անհրաժեշտ է մանրամասները մշակել: Սակայն, իհարկե, երկու կողմին էլ ժամանակ է պետք»,- ասել է նա:

 

Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ «Բաքուն եւ Երեւանն այժմ ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբեւէ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին