62319 դիտում

Աստղագետները չափել են սպիտակ թզուկ աստղի զանգվածը


Լուսանկարը` NASA


Աստղագետները, օգտագործելով NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակի սուր տեսողունակությունը, կրկնել են Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության 100-ամյա թեստը:

Թիմը չափել է սպիտակ թզուկ աստղի զանգվածը (նորմալ աստղի այրված մնացորդը)՝ ուսումնասիրելով, թե որքան է այն բեկում ֆոնային աստղի լույսը:



1915թ.-ին առաջ քաշած հարաբերականության տեսությունում Էյնշտեյնը նկարագրում էր՝ ինչպես են զանգվածային օբյեկտները աղավաղում տարածությունը, որը մենք զգում ենք որպես ծանրության ուժ՝ գրավիտացիա: 

Hubble-ը հետեւել է, թե ինչպես է մոտակա սպիտակ թզուկ աստղն անցնում ֆոնային աստղի առջեւով: Սերտ հավասարման ընթացքում սպիտակ թզուկ աստղի գրավիտացիան բեկել է հեռավոր աստղի լույսը՝ այն իր փաստացի դիրքից տեղաշարժելով մոտ 2 միլիարկվայրկյան:

Օգտագործելով բեկման չափումը՝ աստղագետները հաշվել են, որ սպիտակ թզուկի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի մոտ 60%-ը: Այս արդյունքը համապատասխանում է տեսական կանխատեսումներին:

Այս տեխնիկան դուռ է բացում աստղի զանգվածի չափման նոր մեթոդի համար: Այն նաեւ հնարավորություն է տալիս ինքնուրույն ստուգելու տեսությունն այն մասին, թե ինչպես է սպիտակ թզուկ աստղի շառավիղը որոշվում ըստ դրա զանգվածի: 

«Մեր չափումները սպիտակ թզուկ աստղի տեսության հրաշալի ապացուցում են, եւ նույնիսկ խոսում են աստղի ներքին կազմի մասին»,- ասել է աստղագետների թիմի անդամ Հովարդ Բոնդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am