13528 դիտում

Նախագահը հյուրընկալել է հայազգի ճանաչված գիտնականներին


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երեւանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին:

Ճանաչված գիտնականները Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից եւ մի շարք այլ երկրներից:

«Շատ կարեւոր է, որ երիտասարդները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ունենում շփվելու գիտության, տեխնոլոգիաների ոլորտում արդեն մեծ հաջողությունների հասած անհատների հետ, բայց կարծում եմ, որ այս համաժողովը կարեւոր է նաեւ այլ տեսանկյունից. այն հնարավորություն է ոչ միայն գիտության մեջ նոր գաղափարների, առանձին ճյուղերում հաջողությունների հասած մարդկանց հետ երիտասարդների շփման, այլ նաեւ շատ լավ հնարավորություն է տեսնելու, թե հաջողության հասած մարդիկ ինչով կարող են օգտակար լինել մեր երկրին: Մենք այլ ճանապարհ չունենք գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելուց բացի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայազգի գիտնականները նախագահի հետ մտքեր են փոխանակել Հայաստանում գիտության եւ կրթության զարգացման խթանման նպատակով հետագա համագործակցության շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am