4452 դիտում

Մերձավոր Արեւելքի աստղագիտական ժառանգությունը կքննարկեն Երևանում



Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 13-ից 17-ը Երեւանում կանցկացվի «Մերձավոր Արեւելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովը:

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ խորհրդաժողովի նպատակն է մեկտեղել աստղագետների, պատմաբանների, հնագետների, գրականագետների, լեզվաբանների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների եւ ժամանակակից գիտելիքների ներկայացման ու համատեղ քննարկումների միջոցով մշակել միջճյուղային գիտությունների, մասնավորապես պատմաաստղագիտության եւ մշակութային աստղագիտության հիմնահարցերը եւ հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցությունների համար:

Խորհրդաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am