Մարկարյան 231 գալակտիկան կրկին ուշադրություն է գրավել - Mediamax.am

12562 դիտում

Մարկարյան 231 գալակտիկան կրկին ուշադրություն է գրավել


Լուսանկարը` https://astronomyisawesome.com


Գալակտիկաներից մեծամասնությունում տեղի է ունենում մի գործընթաց, որն ազդում է ինչպես կենտրոնական սեւ խոռոչի զանգվածի, այնպես էլ գալակտիկայի կառուցվածքի եւ պայծառության վրա:

 

Աստղագետները առաջ են քաշել այն վարկածը, որ դա կարող է կապված լինել աստղերից գազանյութի արտահոսքի հետ, ինչը կարեւոր դեր է խաղում միջաստղային միջավայրի առաջացման համար:

 

Մոլեկուլային արտահոսքի առաջին ապացույցները գտնվել են ինֆրակարմիր արբանյակի միջոցով՝ մոտ 20 տարի առաջ: OH մոլեկուլը վայրկյանում 1000 կմ արագությամբ արտահոսքի շարժումներ էր ցույց տվել իր հեռավոր ինֆրակարմիր գծերում:

 

«Հերշել» աստղադիտակը (Herschel Space Observatory) վերջերս մանրամասնորեն հետազոտել է այդ ապացույցները եւ պարզել, որ որոշ ծայրահեղ դեպքերում հզոր արտահոսքերը տարեկան փոխանցում են 1000 արեւային զանգված եւ ունեն 100 մլրդ արեւի ուժ, որը գալակտիկայի ընդհանուր լուսային էներգիայի փոքր տոկոսն է:

 

Հարվարդի քոլեջի եւ Սմիթսոնյան աստղադիտարանի Աստղաֆիզիկայի կենտրոնի (CfA) գիտնականներ Էդուարդո Գոնսալես-Ալֆոնսոն, Մեթ Էշբին եւ Հովարդ Սմիթը բացահայտել են, որ իոնացված OH+ մոլեկուլն այդ արտահոսքերում հետեւում է տաք գազին:

 

Գիտնականների թիմը փոքրացրել եւ մոդելավորել է OH+ մոլեկուլի 3 հեռավոր ինֆրակարմիր գիծ ու H2O+ իոնցացված ջրի մեկ մոլեկուլ՝ Մարկարյան 231 գալակտիկայում: Գծերը համապատասխանել են չեզոք մոլեկուլային գազի վերլուծությունների զգալի մասին, իսկ ամենահետաքրքիր արդյունքը եղել է իոնացված նյութի հսկայական առատությունը (բնական գազի մոտ 10%-ը): Գիտնականները դեռեւս անկարող են բացատրել այդ քանակությամբ իոնացված նյութի առկայությունը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Մարկարյան 231-ը, ինչպես նաեւ բոլոր Մարկարյան գալակտիկաները, անվանաչոկված են հայ աստղագետ (1913-1985), Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ Բենիամին Մարգարյանի պատվին: 1960-ական թվականներին Բենիամին Մարգարյանն ուսումնասիրել է այդ գալակտիկաները Բյուրականի աստղադիտարանում՝ Շմիդտի հեռադիտակի միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին