exclusive
2465 դիտում

Պետո Պողոսյան, Անբան Հուռի, Գոռ Սուջյան, տրոլեր ու «Վատ տղաները»



Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

Շաբաթ օրը Անի Պլազա հյուրանոցում կրկին Ամանորին նվիրված ցուցահանդես-վաճառք կլինի։ Կներկայացվեն գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ, տարբեր երկրների համեղ ուտեստներ, կլինի կենդանի երաժշտություն։


Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից 20:00-ը:
 
***

Եթե ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են ստեղծվում լարային երաժշտական գործիքները, ժամը 14:00-ին գնացեք Ժողովրդական արվեստի կենտրոն (Աբովյան 64), որտեղ վարպետ-վինագործ Մարտին Երիցյանը կներկայացնի գործիքների տեսակները եւ նրանց պատրաստման եղանակները։


Այս մասնագիտությունը Մարտին Երիցյանը ժառանգել հորից եւ փոխանցել է որդիներին՝ խստորեն պահպանելով արարման ամենակարեւոր գաղտնիքները։ 

Մուտքն ազատ է:

***

Ժամը 15:30 Թումանյանի թանգարանում «Օլօլօ»-ի տիկնիկները 4-8 տարեկան երեխաների համար կխաղարկեն մեծ գրողի հեքիաթները։

Մուտքի արժեքը 1000 դրամ է, բազմազավակ ընտանիքները ներկայացնող «երրորդները» կմտնեն անվճար։

***

Եթե ցերեկն ազատ եք եւ բարձր տրամադրություն ունեք, այցելեք Dargett գարեջրատուն՝ աղմկոտ եւ ուրախ Christmas Karaoke-ին մասնակցելու։ Գարեջրային տրամադրության ներքո կերգվեն գերմանական եւ անգլիական երգեր։


Մուտքն ազատ է՝ խրախճանքին հնարավոր կլինի մասնակցել 14:30-ից 17:30-ը:

***

Շաբաթ օրն ավելի «լուրջ» անցկացնելու տարբերակ էլ ունեք։ Aperetivo գինետուն-սրճարանում ժամը 17:00-ին երիտասարդ գրողները կարդալու են իրենց ստեղծագործությունները։


Տեղերը սահմանափակ են եւ ցանկալի է նախապես գրանցվել՝ զանգահարելով 095 06 56 03 հեռախոսահամարով։
 
***

Շաբաթ եւ կիրակի օրերին մարդիկ հանգստանում են, կամ էլ՝ փորձում են հանգստանալ: Իսկ գիտե՞ք, որ կոնյակը եւս հանգստանում է: Կարող է բառախաղ թվալ, բայց կոնյակի հանգիստն կոնյակագործների աշխատանքի կարեւոր մաս է կազմում՝ կուպաժից հետո խմիչքը պետք է վայելի հանգիստը մեծ տակառներում: Այն կոնյակները, որոնց հանգիստը երեք տարուց ավել է տեւում, կոլեկցիոն են դառնում: Կոնյակի հանգստի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ Արարատ թանգարանում:


Երեւանի կոնյակի գործարանի շենքում գործող թանգարանը այցելուներին ընդունում է առավոտյան 09:00-ից 20:00-ը: Այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ:

***

Բյուրոկրատ գրախանութ-սրճարանում ժամը 18:00-ին տեղի կունենա նկարիչ Պետո Պողոսյանի հայտնի երեւանյան պատկերների «Հանդիպում Պետոյի քաղաքում» ցուցադրության բացումը։


Սպասվում է ջերմ ու գեղարվեստական երեկո՝ լավ գինու ուղեկցությամբ։

***

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում ժամը 19:00-ին կսկսվի «Վատ տղաները» կատակերգությունը։ Ըստ սյուժեի՝ երեխա որդեգրելու մասին երազող ամուսնական զույգը հայտնվում է զարմանալի իրավիճակներում՝ ոստիկանի, դիակի, էմիգրանտների եւ շատ ուրիշների մասնակցությամբ։

Տոմսերը կարող եք պատվիրել www.tomsarkgh.am կայքից։ Արժեքը՝ 1500 դրամ։

***

Picasso բար-ռեստորանում (Կողբացի 30/26) սուշիի եւ ջազի անսովոր համադրության երեկո է լինելու: Ջազ-տրիոի կատարումներին զուգահեռ ձեր ընտրած սուշիի պատրաստման ականատեսը կլինեք: 


Սկիզբը ժամը 19:00-ին է, մուտքավճարը՝ 2000 դրամ:

***
Իսկ Բոբս փաբում (Թումանյան 26ա) խոստանում են երաժշտական վակխանալիա՝ Yellowstones band-ի, Չիգապո եւ Untouchables-ի համախմբվելու արդյունքում:
Երգել-պարելու են ֆանկ, ռեգգի, հիփ-հոփ, թվիստ եւ այլն:


Սկիզբը՝ ժամը 20:00-ին է, սեղանների նախնական ամրագրումն պարտադիր է:

***

Երաժշտական երեկո անցկացնելու ավելի հանգիստ տարբերակ է առաջարկում Paris հյուրանոցի Monmartre ռեստորանը: Ժամը 21:00-ին այստեղ իր կատարումներով հանդես կգա Գոռ Սուջյանը: Սեղան ամրագրելու համար զանգահարեք 095 55 45 02 հեռախոսահամարով։



10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

Կիրակի կեսօրին Իլիկ-ում (Մաշտոց 25) կհայտնվեն Օլօլօ-ի չարաճճի տրոլերը՝ 3-7 տարեկան երեխաների հետ գալիք Ամանորը տոնելու ցանկությամբ:


Մասնակցության արժեքն է 1000 դրամ, մուտքը՝ միայն նախնական գրանցմամբ, որի համար զանգահարեք 055 01 10 19 հեռախոսահամարով:

***

Ժամը 12:00-ին Համազգային թատրոնի բեմին կլինեն երեխաների կողմից շատ սիրված Անբան Հուռի-ն եւ նրա բոլոր բարեկամները:


Տոմսերի արժեքը՝ 600, 800, 1000 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից:

***

Ժամը 14:00-ին Smash ստուդիայում (Այգեստան 9/89) ստեղծելու են ամանորյա խաղալիքներ, բարձեր, դեկորացիաներ:


Բոլոր նյութերը կտրամադրվեն ստուդիայի կողմից: Մուտքի արժեքը՝ 3500 դրամ:

***

Ժամը 18:00-ին Friends փաբում (Պուշկին 49) նախաձեռնել են 2012 թվականին տեղի ունեցած հանրահայտ Jesus Christ Superstar ռոք-օպերայի Live Arena Tour-ի դիտումը:



Սա լավ առիթ է ծանոթանալ ներկայացման հերթական տարբերակին եւ համեմատել այն օրիգինալի հետ:

***

19:00-ին The Corner-ում (Տերյան 42/19) մեծ քանակությամբ գլինտվեյն են խմելու: Ամենաձմեռային տաք խմիչքի մեկ բաժակը կարժենա 1200 դրամ, իսկ յուրաքանչյուր երրորդ բաժակը  կստանաք անվճար:


***

Կիրակին թեթեւ եւ պոզիտիվ ավարտելու համար կարելի է ժամը 21:30 գնալ Mezzo ակումբ եւ լսել համաշխարհային հիթեր՝ Absolute Band-ի կատարմամբ:

Մուտքը՝ 2000 դրամ:



Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am