Ծովահեններ, աղաբլիթներ, Եվա Սուջյան, «Գտնված երազ», Military Party - Mediamax.am

exclusive
4196 դիտում

Ծովահեններ, աղաբլիթներ, Եվա Սուջյան, «Գտնված երազ», Military Party



Գալիք ուիքենդի որոշ մասը կապված է իրար հաջորդող երկու իրադարձությունների հետ. շաբաթ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, կիրակի էլ Հայոց Բանակի օրն է: 

 

ՀՈՒՆՎԱՐԻ 27, ՇԱԲԱԹ

 

Ժամը 13:00-ին LOFT-ում օգտակար ինտերակտիվ սեմինար տեղի կունենա՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու թեմայով: Նախաթեստավորումից եւ տեսական նյութ դիտելուց հետո կիրականացվի գործնական դասընթաց՝ իրավիճակային խաղարկմամբ:

 

Մասնակցության արժեքը՝1500 դրամ:

 

***

 

Ժամը 14:00-ին Գաֆեսջյան Արվեստի Կենտրոնը 12-16 տարեկան պատանիների համար կազմակերպում է Երաժշտական զբոսանքներ: Նախագծի նպատակն է վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության նկատմամբ:

 

Նախագծի հեղինակ Մարինե Կարոյանը երեխաներին կներկայացնի պատմություններ հայտնի ստեղծագործությունների, երաժշտության եւ կերպարվեստի կապի, երաժշտական գործիքների մասին:

 

Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցումը պարտադիր:

 

Գրանցման եւ տեղեկությունների համար զանգահարեք 010 54 19 32 եւ 010 54 19 34 հեռախոսահամարներով:

 

***

 

Ժամը 16:00-ին Փոքրիկ Էյնշտեյն թանգարանում ծովահեններին նվիրված արկածային-գիտական հանդիպում է սպասվում՝ հարցեր, գիտափորձեր, ոսկեդրամներ եւ տարբեր ծովահենային խոչընդոտներ:

 

Քվեստը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար:

 

Տոմսի արժեքը՝ 3000 դրամ, ուղեկցող մեծահասակի համար ՝ 500 դրամ:

 

Նախնական գրանցումը պարտադիր է:

 

Մանրամասների համար զանգահարեք՝ 095/098/099 316789 հեռախոսահամարներով:

 

***

 

Հնարավոր է, որ շաբաթ ցերեկը անխռով ու ծույլ անցկացնելու ցանկություն ունենաք՝ այդ դեպքում գնացեք Stop ակումբ եւ 12:00-ից 17:00-ը միացեք անվճար թեյահյուրասիրությանը ու տաքուկ զրույցներ վարեք:

 

***

 

«Տարբեր» ռեստորանում (Հանրապետության 78/30) նախաձեռնել են Սուրբ Սարգսին նվիրված երեկո, որի ընթացքում կբաժանվեն ճակատագրական աղի բլիթները, կլինի նաեւ գինու հյուրասիրություն՝ ջազային կատարումների ուղեկցությամբ:

 

Սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 

Մանրամասների համար զանգահարեք 010 540 099 հեռախոսահամարով:

 

***

 

Ժամը 21:00-ին Bridge ակումբում (Խանջյան 41) հանդես կգան Եվա Սուջյանը եւ The Steps բենդը: Ծրագրում՝ ֆանկ, սոուլ, ռոք, բլյուզ, համապատասխան տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ:

 

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:

 

***

 

Իսկ Mezzo-ում 21:30-ից հնչելու են ճանաչված հիթերի քավրներ՝ Ջիվան Խաչատրյանի եւ Gentleman's Band-ի կատարմամբ:

 

 

Մուտքավճարը՝ 2000 դրամ:

 

ՀՈՒՆՎԱՐԻ 28, ԿԻՐԱԿԻ

 

Կիրակի ցերեկը ՏաՏա կենտրոնում երկու լավ միջոցառում է կայանալու: Առաջինը նախատեսված է 2-6 տարեկան բալիկների համար: Համատեղ ուժերող մասնակիցները ներկայացնելու են «Գտնված երազ» հեքիաթը՝ վերարտադրած կախարդական աշխարհում:

 

Սկիզբը՝12:00-ին:

 

Մասնակցության արժեքը՝2000 դրամ, նախնական գրանցումը պարտադիր է:

 

Երկրորդ միջոցառման ընթացքում 7-14 տարեկան երեխաները հեքիաթ են ստեղծելու՝ արկածներով, զվարճալի հանդիպումներով, անիրական ճամփորդություններով հագեցած, իսկ հետո այդ հեքիաթից նկարազարդ գիրք է կազմվելու, որը կարելի է տուն տանել:

 

Սկիզբը՝ 14:00-ին:

 

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ, նախնական գրանցման պայմանը պահպանվում է:

 

Գրանցվել կարելի է՝ զանգահարելով 096 86 82 82 հեռախոահամարով:

 

***

 

Բանակի օրվա կապակցությամբ «Գիտարշավ» ակումբը կազմակերպում է տոնական արշավ դեպի Թեյշեբաինի բերդաքաղաք (Կարմիր բլուր):

 

Մասնակիցները կբացահայտեն վայրի ճարտարապետական առանձնահատկությունները եւ պատմական գաղտնիքները:

 

Մասնակցության վճարը կազմում է 1 000 դրամ, որը ներառում է տրանսպորտ եւ ուղեկցող:

 

Սկիզբը՝12:00-ին:

 

Մանրամասները պարզելու համար զանգահարեք 091 01 43 01 եւ 094 32 50 75 հեռախոսահամարներով։

 

***

 

In Art Studio-ի (Բաղրամյան 30) կիրակնօրյա վարպետության դասը եւս նվիրված կլինի Բանակի տոնին: Այդ օրը մասնակիցները իրենց զինվորների համար կավից թեմատիկ բաժակներ կպատրաստեն եւ կներկեն:

 

Սկիզբը՝ 18:00-ին: Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարեք 091 16 69 96 հեռախոսահամարով:

 

***

 

Հունվարի 28-ը նշելու են նաեւ BeerAcademy-ում՝ Միքայել Ոսկանյանի եւ DJ Beatman-ի առանձնահատուկ հայկական միքսերի ներքո:

 

Սկիզբը՝20:30-ին:

 

Մուտքն արժե 2000 դրամ՝ ալկոհոլային խմիչքի հյուրասիրությունը ներառյալ:

Ամրագրման համար զանգահարեք 060 504 504 հեռախոսահամարով:

 

***

 

Օրը տոնական-պարային կերպով կարելի է ավարտել Bridge-ում, որտեղ 23:00-ին կսկսի Military Party-ն:

 

Զինվորական գրքույքով ներկայացած բոլոր տղաները անվճար կստանան շատ մեծ գավաթ գարեջուր:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին