Զատկային շաբաթ-կիրակի - Mediamax.am

exclusive
3594 դիտում

Զատկային շաբաթ-կիրակի



Առաջիկա հանգստյան օրերին Հայ Առաքելական եկեղեցին տոնելու է Սուրբ Զատիկը: Այն մեր ամենասիրված, ջերմ ու գեղեցիկ տոներից մեկն է, որն ընդունված է  նշել ընտանեկան միջավայրում: Մենք էլ որոշեցինք այս անգամ միջոցառումների հակիրճ ու հնարավորինս թեմատիկ ցանկ կազմել, որպեսզի այն չխաթարի այդ օրերի ավանդական անցուդարձը:

 

ՇԱԲԱԹ, ՄԱՐՏԻ 31

 

Ժամը 15:00-ից 18:00-ը «Սեգաֆրեդո» սրճարանների ցանցի Աբովյան 36 հասցեով գտնվող մասնաճյուղում երեխաները ուրախ մթնոլորտում գունավորելու են հավկիթներ եւ զարդարելու են համեղ կուլիչներ:

 

Մուտքավճարը՝ 1000 դրամ: Միջոցառումը բարեգործական է՝ ողջ հասույթը տրամադրվելու է «Բարի Մամա» ՀԿ-ին:

 

***

 

Art Corner-ն այս անգամ դասընթաց կանցկացվի 15+ անձանց համար: Ժամը 18:00-ին ստուդիայում տեղի կունենա ծանոթություն ամենահայտնի իմպրեսիոնիստներից մեկի՝ Կլոդ Մոնեի հետ: Մասնակիցները նաեւ կփորձեն ստեղծագործել նրա ոճով:

 

Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ:

 

Գրանցվելու համար զանգահարել 095 58 58 34 հեռախոսահամարով:

 

***

 

Շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 20:00-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կցուցադրվի «Սանտա Կրուս» ներկայացումը՝ բեմադրված Մաքս Ֆրիշի պիեսի հիման վրա: Այստեղ «տեղավորվել» են կյանքի իմաստի, բարոյականության, հավերժական սիրո, ճակատագրի, միայնության թեմաները:

 

Տոմսերը կարելի է պատվիրել www.tomsarkgh.am կայքից:

 

ԿԻՐԱԿԻ, ԱՊՐԻԼԻ 1

 

Կիրակի օրը, հավկիթներով «կռվելուց» հետո, կարելի է երեխաների հետ տանից դուրս գալ՝ «Սեգաֆրեդո» եւ Square One սրճարաններում շոկոլադե ձվիկներ փնտրելու համար: Ձվիկներ գտած երեխաներին անակնկալ է սպասում:

 

Սրճարանների աշխատանքային ժամերն են՝ 09:00-ից 22:00-ը:

 

***

 

Ինչպես գիտեք, ապրիլի 1-ը՝ կատակի եւ ծիծաղի օր է: Այդ կապակցությամբ Չարենցի տուն-թանգարանում ժամը 14:00-ից գործելու է հայ ծաղրանկարիչների ցուցահանդես, որը կարող եք այցելել արդեն գտնված շոկոլադե ձվիկներով եւ ձվիկները գտած երեխաներով: 

 

***

 

«Աբովյան 12» սրճարանում Սուրբ Զատիկի առթիվ նվագելու է «Գողթ» խումբը: Այն ստեղծվել է երեք տարի առաջ եւ ժողովրդական ու դասական գործիքների համադրությամբ հանդես է գալիս ֆոլկ մշակումներով եւ հեղինակային ստեղծագործություններով:

 

 

Սկիզբը՝ ժամը 20:00-ին:

 

Սեղան ամրագրելու համար զանգահարեք ՝ 099 58 06 58, 010 58 06 58 հեռախոսահամարներով։

 

***

 

Զատկային շաբաթ-կիրակին կարելի է նաեւ քաղաքից դուրս նշել:

Օրինակ՝ Գյումրիում, որտեղ «Բեռլին Արտ» հոթելը եւ «Շիրակ տուրը» երկօրյա միջոցառում են նախատեսում, որը նաեւ նվիրված կլինի ծիծաղի տոնին:

 

Ծրագրի մանրամասներին եւ գնացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Ապրիլի 1-ին եւ 2-ին Beauty of Armenia տուրիստական ընկերությունը հրավիրում է Թբիլիսի՝ Սուրբ Զատիկը նշելու եւ շատ հագեցած էքսկուրսիոն ծրագրին մասնակցելու համար:

 

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին