Հայաստանի մեռնող գյուղերը. Կողբավան - Mediamax.am

exclusive
8560 դիտում

Հայաստանի մեռնող գյուղերը. Կողբավան


Լուսանկարը` Մեդիամաքս

Կողբավանի համայնքապետ Սերոբ Սերոբյանը
Կողբավանի համայնքապետ Սերոբ Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չկառուցված գազատար խողովակի կանգնակները
Չկառուցված գազատար խողովակի կանգնակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Կողբավան գյուղի լքված տները
Կողբավան գյուղի լքված տները

Լուսանկարը` Մեդիամաքս

Խմելու ջրի բաքերը
Խմելու ջրի բաքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցական «Գազ-24»-ի վարորդ Հովհաննեսը
Դպրոցական «Գազ-24»-ի վարորդ Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վեցերորդ դասարանցի Գեւորգը
Վեցերորդ դասարանցի Գեւորգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կողբավանցի ոչխարաբույծ Արմանը
Կողբավանցի ոչխարաբույծ Արմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կողբավանցի երեխաները
Կողբավանցի երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Կողբավանի ցուցանակը
Կողբավանի ցուցանակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքը` այս անգամ այցելել ենք Արմավիրի մարզի Կողբավան համայնք:

 

Գյուղի մասին

 

Հեռավորությունը Երեւանից`                              74 կմ

Բնակչությունն ըստ մարդահամարի`               121 մարդ

Բնակչությունը 2017 թ. հունվարի դրությամբ` 70 մարդ

 

Կողբավանը Հայաստանի համեմատաբար երիտասարդ համայնքներից է, բնակավայրի կարգավիճակ է ստացել 1991-ին` 1986-ին հիմնադրված սովխոզի հիմքի վրա: Նախատեսված էր բնակավայրը կառուցել 1 200 բնակչի համար, բայց երկրաշարժն ու ԽՍՀՄ-ի փլուզումը դադարեցրին շինարարությունը: Արդյունքում կառուցվեց միայն 30 քարե տուն` 60 ընտանիքի համար: Այսօր Կողբավանում ապրում է 20 ընտանիք` 70 բնակչով: Բարձրադիր գյուղ գնալու համար հարկավոր է Երեւան-Արմավիր երթուղայինով հասնել Արմավիր քաղաք, այնտեղից էլ կտրել 35 կիլոմետրանոց ճանապարհը մինչեւ Կողբավան:

 

Չկառուցված գազատարն ու ջրագիծը

Կողբավանի համայնքապետ Սերոբ Սերոբյանը Կողբավանի համայնքապետ Սերոբ Սերոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմավիրից Կողբավան մեզ ուղեկցեց համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը: Ճանապարհին պատմում է գյուղի խնդիրների մասին: Առաջին բանը, որ աչքի է զարնում Կողբավանի ճանապարհին` գազի խողովակն է, որ այդպես էլ չի հասնում մինչեւ գյուղ, թեպետ խողովակի կանգնակները տեղադրված են:

Կողբավանի ցուցանակը Կողբավանի ցուցանակը

Լուսանկարը` Մեդիամաքս

«2000-ականների կեսերին մարզպետարանը որոշեց գազը հասցնել Կողբավան ու հարակից գյուղեր: Գյուղի բյուջեից 30 միլիոն դրամ հատկացրեցինք: Արդյունքում մեզ անհայտ պատճառներով գազը չհասավ Կողբավան, գումարի միայն մի մասը հետ փոխանցեցին գյուղի հաշվեհամարին», - պատմում է Սերոբ Սերոբյանը, ով գյուղում է հիմնադրման օրվանից3

Չկառուցված գազատար խողովակի կանգնակները Չկառուցված գազատար խողովակի կանգնակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մտնում ենք գյուղ, մի քանի տասնյակ տները կառուցված են մի գծի վրա, շատերի դռները փակ են, պատուհանների ապակիները` կոտրված: Համայնքի ղեկավարը պատմում է, որ գյուղի հիմնադրումից ի վեր բնակչության աճ չեն ունեցել, բնական աճն էլ չի օգնել տարեցտարի մեծացող արտագաղթի պատկերը մեղմելուն:

Կողբավան գյուղի լքված տները Կողբավան գյուղի լքված տները

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է: 8 կիլոմետր հեռավորության վրա աղբյուր կա, որտեղից ջուրը կարող են հասցնել գյուղ: Մոտավոր հաշվարկներով 27 միլիոն դրամ կպահանջվի ջուրը գյուղ հասցնելու համար, որը մարզպետարանն արդեն 20 տարի չի հատկացնում:

 

Խմելու ջրի հարցը լուծվում է գյուղապետարանի բյուջեի հաշվին: Շաբաթը մեկ անգամ ջրատար մեքենան ամեն ընտանիքի որոշակի քանակությամբ ջուր է տալիս: Վերջանալուն պես կողբավանցիները հաճախ օգտվում են ոռոգման համար նախատեսված ջրագծից:

Խմելու ջրի բաքերը Խմելու ջրի բաքերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կողբավանի վեց աշակերտները

 

Կողբավանում դպրոցականները շատ չեն`վեց աշակերտ: Գյուղում դպրոց չկա, երեխաները հաճախում են հարեւան գյուղի` Վանանդի միջնակարգ դպրոցը: Կողբավանցի Հովհաննեսը ամեն օր իր «Գազ-24»-ով աշակերտներին տանում է դպրոց, սպասում ու դասերն ավարտվելուն պես հետ բերում գյուղ: Համայնքի փոքրիկ բյուջեի հաշվին կարողանում են վառելիք, պահեստամասեր ու անվադող գնել կիսաքանդ մեքենայի համար:

Դպրոցական «Գազ-24»-ի վարորդ Հովհաննեսը Դպրոցական «Գազ-24»-ի վարորդ Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկզբում երեխաները շատ էին, «Ռաֆ»-ով էինք տանում դպրոց, հետո քչացան, մեքենան էլ շարքից դուրս եկավ: Եղել է, որ «Գազ-24»-ով մինչեւ 9 աշակերտ տանեմ Վանանդի դպրոց: Մեքենան էլ արդեն հին է, ամեն առավոտ տակը կրակ ենք վառում, տաքացնում սառած մասերն ու երեխաներին դպրոց հասցնում»,-պատմում է Հովհաննեսը, ով ապրում է կնոջ, աղջկա ու թոռան հետ:

Կողբավանցի երեխաները Կողբավանցի երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

6-րդ դասարանցի Գեւորգը գյուղի վեց դպրոցականներից մեկն է, Հովհաննեսի թոռը: Պապն ասում է` խելքը գնում է դաշտերում անասունների հետ պտտվելու համար, զբաղմունքները երեխաների համար շատ չեն Կողբավանում:

Վեցերորդ դասարանցի Գեւորգը Վեցերորդ դասարանցի Գեւորգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անմշակ 550 հեկտարը

 

Կողբավանն ունի 800 հեկտար ոռոգվող վարելահող, որից այսօր միայն 250 հեկտարն է մշակվում: Հող մշակելը եկամտաբեր չի, կատակով նշում են` ինչ էլ աճեցնես, կիլոգրամը 40-50 դրամով են ընդունում գործարաններում` լոլիկից մինչեւ ծիրան: Եթե կարկուտ կամ երաշտ չի լինում, ստացված գումարը հազիվ հերիքում է բանկից վերցրած վարկերը մարելուն: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու ոչխարաբուծությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ոչխարաբուծությամբ է զբաղվում նաեւ կողբավանցի Արմանը: Ասում է` միակ եկամուտը ոչխարների վաճառքից ստացված գումարն է, չի ցանկանում վարկ վերցնել ու հողագործությամբ զբաղվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր այցի ժամանակ գյուղում մասնատում էին դեռ Կողբավանի հիմնադրման տարում տնկած թթենին, որ վերջին քամու ժամանակ արմատախիլ էր եղել: Կողբավանցիները սնահավատ չեն, հավանաբար նորը կտնկեն տաքերն ընկնելուն պես:

Կողբավանցի ոչխարաբույծ Արմանը Կողբավանցի ոչխարաբույծ Արմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղից հեռանալիս համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը ցույց է տալիս նախորդ տարի Կողբավանից հեռացած երկու ընտանիքի տունը: Եզդի եղբայրները պատել են տան պատուհանները, վաճառել ոչխարները, ինքնաթիռի 11 տոմս գնել ընտանիքի անդամների ու իրենց համար` հեռանալով Պյատիգորսկ:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի եւ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին