Հայաստանի մեռնող գյուղերը. Թլիկ - Mediamax.am

exclusive
7626 դիտում

Հայաստանի մեռնող գյուղերը. Թլիկ


Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Լքված շինություն, դրանք այստեղ շատ են՝ ամեն երկրորդը
Լքված շինություն, դրանք այստեղ շատ են՝ ամեն երկրորդը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Մամե Խալատյանը օրական մինչեւ 10 անգամ անցնում է գյուղամիջյան ճանապարհը ջուր բերելու համար
Մամե Խալատյանը օրական մինչեւ 10 անգամ անցնում է գյուղամիջյան ճանապարհը ջուր բերելու համար

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Մամե Խալատյանը
Մամե Խալատյանը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը
Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Գետի ջուրը գյուղացիներն երբեմն եռացնում եւ օգտագործում են նաեւ խմելու համար, երբ վերջացած է լինում խմելու համար գնած ջուրը
Գետի ջուրը գյուղացիներն երբեմն եռացնում եւ օգտագործում են նաեւ խմելու համար, երբ վերջացած է լինում խմելու համար գնած ջուրը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Այս տարաներով ջուր են կրում կենդանիների ու կենցաղային հոգսերը հոգալու համար
Այս տարաներով ջուր են կրում կենդանիների ու կենցաղային հոգսերը հոգալու համար

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկցի Շառոն
Թլիկցի Շառոն

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը
Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Ջրի ամեն կաթիլ այստեղ արժեք ունի, թլիկցիները դրա գինը գիտեն արդեն 26 տարի
Ջրի ամեն կաթիլ այստեղ արժեք ունի, թլիկցիները դրա գինը գիտեն արդեն 26 տարի

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկ գյուղի համայնապատկերը
Թլիկ գյուղի համայնապատկերը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)


Մեդիամաքսը շարունակում է «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքը․ այս անգամ այցելել ենք Արագածոտնի մարզի Թլիկ համայնք:

 

Համայնքի մասին

 

Հեռավորությունը Երեւանից՝                                         96 կմ

Բնակչությունն ըստ մարդահամար-2011-ի՝                    123 մարդ

Բնակչությունն ըստ Արագածոտնի մարզպետարանի կայքի՝  161 մարդ

Բնակչությունը 2017 թ. օգոստոսի դրությամբ`                 80 մարդ

 

Գյուղի արբանյակային պատկերը

 

Արբանյակային պատկերը ուշադիր զննելիս կարող ենք տեսնել լքված ու քանդված տների եւ շինությունների հիմքերը:

 

***

 

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ համայնքը հայ-թուրքական սահմանին է, որը հսկում են ռուս սահմանապահները։ Թլիկը վերջին տարիներին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է խմելու ու ոռոգման ջրի հիմնահարցի պատճառով։ Խորհրդային Միության փլուզումից հետո Թլիկում խմելու եւ ոռոգման ջուր չկա: Ջրի միակ աղբյուրը գյուղի ծայրում գտնվող ցիստեռնն է, որտեղ ամբարվում է Ախուրյան գետի՝ պոմպով այստեղ մղվող ջուրը։ 

Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

15 րոպե գյուղում շրջելով ոչ ոքի չհանդիպեցինք։ Տների մի մասը կողպված են, մյուս մասը կիսավեր։ Գյուղից հեռացածները շատ դեպքերում նախընտրել են քանդել տները ու քարերը վաճառել որպես շինանյութ։

Լքված շինություն, դրանք այստեղ շատ են՝ ամեն երկրորդը Լքված շինություն, դրանք այստեղ շատ են՝ ամեն երկրորդը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Գյուղում մարդ չգտնելով՝ քայլեցինք դեպի ջրի ցիստեռնը։ Այստեղ հանդիպում ենք Մամե Խալատյանին։ Երիտասարդը էշով ջուր էր կրում ու համաձայնեց պատմել իրենց առօրյայի մասին։

Մամե Խալատյանը օրական մինչեւ 10 անգամ անցնում է գյուղամիջյան ճանապարհը ջուր բերելու համար Մամե Խալատյանը օրական մինչեւ 10 անգամ անցնում է գյուղամիջյան ճանապարհը ջուր բերելու համար

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

«Գյուղում հիմա հազիվ 10 տուն է մնացել, բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում, տարվա մեծ մասը սարերում են լինում, անասուն են պահում, աշնան կեսին հետ են գալիս գյուղ, գարնանը՝ նորից բարձրանում։ Մեծ մասը արտագաղթել են հենց խմելու ջուր չլինելու պատճառով»,- պատմում է Մամեն։

 

Նրա խոսքով, ջրի խնդրի մասին տեղյակ են թե՛ մարզպետարանում, թե՛ կառավարությունում։ Ամեն տարի խոստանում են լուծել հարցը, խորքային հոր բացել, բայց խոստումները մնում են օդում։

Մամե Խալատյանը Մամե Խալատյանը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկում ջրի խնդիրը սուր է: Այժմ երկու տարբերակից են օգտվում

 

Խմելու ջրի մատակարարումը կատարվում է 10 օրը մեկ անգամ։ Ջրատար մեքենան Թալինից ջուրը հասցնում է Թլիկ, գյուղացիներն այն գնում են 40 լիտրը 350 դրամով։ Այս ջուրը Թլիկում օգտագործում են խիստ խնայողաբար, միայն խմելու ու ճաշ եփելու համար։ Մնացած բոլոր կարիքները հոգում են Ախուրյան գետի ջրով։

 

Ախուրյանի ջուրը օգտագործում են ծառերը ջրելու, լողանալու, լվացքի ու կենցաղային այլ կարիքների համար։ Ախուրյան գետից Թլիկ եկող ջրագիծն ու ջուրը գետից մղող պոմպը տեղադրվել է 2000-ականներին «Փրկենք երեխաներին» (Save the Children) մարդասիրական կազմակերպության միջոցներով։

 

Ջրի այլ աղբյուրներ Թլիկում չկան։

Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը Թլիկ գյուղի ջրի ցիստեռնը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

«Մեր գյուղը ոչ մի ուրիշ տեղի հետ չեմ փոխի,- ասում է գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: - Միայն թե խմելու ջուր լինի: Խորհրդային Միության ժամանակ այստեղ 100-ից ավելի տնտեսություն կար, ո՞ւր են հիմա էդ մարդիկ, ինչո՞ւ գնացին։ Էս հարցի պատասխանը բոլորն էլ գիտեն՝ մարզպետից մինչեւ վարչապետ»:

Գետի ջուրը գյուղացիներն երբեմն եռացնում եւ օգտագործում են նաեւ խմելու համար, երբ վերջացած է լինում խմելու համար գնած ջուրը Գետի ջուրը գյուղացիներն երբեմն եռացնում եւ օգտագործում են նաեւ խմելու համար, երբ վերջացած է լինում խմելու համար գնած ջուրը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկի ջրի խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա

 

1․ Գյուղում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալի տարածքում դեռ խորհրդային տարիներին փորված խորքային հոր կա, որն այսօր չի օգտագործվում: Մարզպետարանից ասում են, որ ռուս սահմանապահների հետ համաձայնության գալ չի ստացվել հորը գյուղի շահերին ծառայեցնելու համար:

 

2․ Գյուղի շրջակայքում եւս մի քանի հոր կա, որոնց շահագործման համար պոմպ եւ ջրագիծ է պետք անցկացնել: 

 

3․ Երրորդ ու ամենահավանական տարբերակը գյուղի տարածքում հողային շերտի ուսումնասիրություններ կատարելն ու նոր խորքային հոր փորելն է՝ արտեզյան ջուրը պոմպով վեր մղելու համար:

 

Վերջին երկու տարբերակների համար մի քանի տանյակ միլիոն դրամի ֆինանսավորում է պետք, որը գյուղը չունի:

Այս տարաներով ջուր են կրում կենդանիների ու կենցաղային հոգսերը հոգալու համար Այս տարաներով ջուր են կրում կենդանիների ու կենցաղային հոգսերը հոգալու համար

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Գյուղամիջում հանդիպում ենք Շառոյին: Էշով ջուր է կրում: Այստեղ գրեթե բոլորը էշ ունեն, որը ծառայում է ջուր կրելու համար: Դիմացկուն կենդանիները, սակայն, շատ հաճախ չեն դիմանում ջրով լիքը տակառների ծանրությանը: Շառոն ասում է ՝ կենդանին չորրորդ, հինգերորդ անգամ երկար ճանապարհն անցնելուց հետո հոգնում է, հրաժարվում տեղից շարժվել:

Թլիկցի Շառոն Թլիկցի Շառոն

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

 «Առավոտյան մեր օրը սկսվում է ժամը հինգին: Դաշտի գործն անելուց հետո սկսում ենք ցիստեռնից ջուր կրել մինչեւ երեկո: Ինչքան էլ տանես՝ չի հերիքում, ծառ ենք ջրում, կենդանիներին տալիս, լվացք անում, լողանում, ափսե լվանում: Գետի ջուրը փրկություն է, բայց դրա գինը մեկ մենք գիտենք, մեկ էլ էշերը»,- ասում է Շառոն:

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Թլիկում մեր այցելության պահին 4 ընտանիք կար, եւս 12 ընտանիք լեռնային գոտիներում անասնապահությամբ է զբաղված ու գյուղ է վերադառնում աշնան կեսերին:

 

Ի՞նչ է ասում մարզպետարանը

 

Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից Մեդիամաքսին հայտնեցին, որ Թլիկի ջրի խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է: Նախահաշվարկի արդյունքում պարզել են, որ գյուղի տարածքում նոր խորքային հոր փորելու, պոմպ տեղադրելու ու ջրագիծ անցկացնելու համար հարկավոր է 30-40 միլիոն դրամ:

 

Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը տեղեկացրեց, որ խնդրի բոլոր շահագրգիռ կողմերի հետ հուլիս ամսին անցկացրել են խորհրդակցություն, քննարկել հարցն ու լուծման տարբերակները: Ներկա է եղել նաեւ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը: Այս ընկերությունը 2016-ի նոյեմբերին պաշտոնապես դարձել է ՀՀ խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը:

Որպես հիմնական տարբերակ ընտրվել է վերոնշյալ նոր հորի փորումը: Թե երբ Թլիկի ջրի խնդիրը կընդգրկվի «Վեոլիա Ջուր» ընկերության կամ մարզպետարանի առաջնահերթությունների ցանկում, Արագածոտնի մարզի քաղաքաշինության վարչության պետը չգիտի:

 

Նրա խոսքով՝ այս հարցի լուծման խնդրանքով նամակով բազմիցս դիմել են նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Ջրի ամեն կաթիլ այստեղ արժեք ունի, թլիկցիները դրա գինը գիտեն արդեն 26 տարի Ջրի ամեն կաթիլ այստեղ արժեք ունի, թլիկցիները դրա գինը գիտեն արդեն 26 տարի

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Ի՞նչ է ասում Ջրպետկոմը

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեից մեր ուղարկած հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Թլիկ համայնքը մեկն է այն 560 բնակավայրերից, որոնք ներգրավված չեն խմելու ջրի միասնական օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքում:

Թլիկ գյուղի համայնապատկերը Թլիկ գյուղի համայնապատկերը

Լուսանկարը` Բազե Ավետիս (Ավետիս Ավետիսյան)

Հարցման պատասխանում Ջրային տնտեսության պետական կոմիտեից Մեդիամաքսին հայտնել են հետեւյալը․

 

«Խմելու ջրի միասնական օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 բնակավայրերից շատերում չկա համապատասխան ցանց, մյուսներում էլ դրանք համայնքային սեփականություն են: Այսինքն՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ վարձակալ «Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարածքներում գործունեություն չեն ծավալում: Այս պահին այդ 560 համայնքները սպասարկման գոտի դարձնելը ՋՏՊԿ առաջնահերթ խնդիրներից մեկն է, որը սակայն ոչ միայն երկարատեւ գործընթաց է, ալեւ չափազանց թանկ: Հիմնահարցը լուծելու համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է 270-300 մլն եվրո: Խնդրի լուծման համար ՋՏՊԿ-ն ուսումնասիրություն է իրականացրել եւ այս 560 համայքները բաժանել 3 հիմնական կլաստերների՝ խմբերի: Բաժանումը կատարվել է ըստ բնակչության քանակի: Առաջին խմբում ընդգրկվել են 2500 եւ ավելի բնակիչ ունեցող համայքները, որոնք թվով 60-ն են: Այս համայքներում խնդրի լուծումն առաջնահերթ է լինելու: Այս պահին ՋՏՊԿ-ն ուղիներ է փնտրում հարցի ֆինանսական կողմը կարգավորելու համար: Ֆինանսական ահռելի ծախսերի պատճառով հարցը լուծվելու է փուլ առ փուլ: Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ այս համայքները սփռված են պետության ողջ տարածքում: Այս համայնքներից որոշներն արդեն իսկ դիմել են ՋՏՊԿ՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել սպասարկման տարածքում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում մասնակցել համակարգի ներդրման գործին: Արագածոտնի մարզի Թլիկ համայնքից ՋՏՊԿ-ն պաշտոնական որեւէ գրություն կամ դիմում չի ստացել՝ սպասարկման տարածքում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ»:

 

Հ.Գ. Ի դեպ, մարզպետարանի կայքում տեղադրված Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի 2016 թվականի վերլուծությունը ներառում է նաեւ ջրամատակարարումը:

 

Այստեղ կարդում ենք․ «Հաշվետու ժամանակահատվածում (2016) հետեւողական աշխատանք է տարվել ազգաբնակչությանը մաքուր խմելու ջրով ապահովելու համար : 2016 թվականին մարզում չի արձանագրվել սուր աղիքային հիվանդությունների բռնկման դեպք: Մարզի 42 համայնքների /այդ թվում երեք քաղաքների ջրամատակարարումը իրականցնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն /39/ եւ «Երեւան ջուրը» /3/, իսկ մնացած համայնքներինը /72/ իրականացնում են համայնքները լոկալ ջրաղբյուրներից»:

 

Հաշվետվության մեջ ոչինչ չկա Թլիկի խմելու ջրի բացակայության մասին: Մարզպետարանը հաշվետվություններում հավաստիացնում է, որ մարզի բոլոր գյուղերն ապահովված են մաքուր խմելու ջրով:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները՝ Բազե Ավետիս  (Ավետիս Ավետիսյան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին