Հայաստանի մեռնող գյուղերը. Հովնանաձոր - Mediamax.am

exclusive
8248 դիտում

Հայաստանի մեռնող գյուղերը. Հովնանաձոր


Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Հովնանաձոր տանող ճանապարհը
Հովնանաձոր տանող ճանապարհը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Հովնանաձորցի Սերժիկը
Հովնանաձորցի Սերժիկը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Հովնանաձորի գյուղապետարանը
Հովնանաձորի գյուղապետարանը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Սամվելի տնակը
Սամվելի տնակը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Հովնանաձորի լքված տներից մեկը
Հովնանաձորի լքված տներից մեկը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Հովնանաձորցի Սամվելը
Հովնանաձորցի Սամվելը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Սամվելի թոռը` Սամվել կրտսերը
Սամվելի թոռը` Սամվել կրտսերը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքը: Այս անգամ այցելել ենք Լոռու մարզի Հովնանաձոր համայնք:

 

Համայնքի մասին

 

Հեռավորությունը Երեւանից՝                                                 154 կմ

Բնակչությունը՝ ըստ մարդահամար-2011-ի՝                          83 մարդ

Բնակչությունը՝ ըստ Լոռու մարզպետարանի կայքի՝             90 մարդ

Բնակչությունը 2017թ. հոկտեմբերի դրությամբ`                  50 մարդ

 

 

Հովնանաձորը Ստեփանավանից  Օձուն տանող ճանապարհին միանգամից չես գտնի` միայն մի կողմում դրված նշանն է հուշում, որ ասֆալտից հետո էլ բնակավայր կա: Գյուղի անունը, ի դեպ, ճանապարհային նշանի վրա սխալ էր նշված, բայց վստահ էինք, որ ճիշտ ճանապարհին ենք:

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Մեքենան հիմնական մայրուղուց շեղվում է ձախ, երեք կիլոմետրն անցնում ենք քսան-քսանհինգ րոպեում, տեղացած անձրեւը լցրել է փոսերը, ու դժվար է կռահել, թե ինչ խորության են, ամեն դեպքում նկատելի է, որ այստեղ երբեւէ, նույնիսկ խորհրդային տարիներին, ասֆալտ չի եղել: 

Հովնանաձոր տանող ճանապարհը Հովնանաձոր տանող ճանապարհը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Ամենուր լցված վառելափայտը հուշում է` գյուղը գազաֆիկացված չէ, ու գյուղացիները սկսել են նախապատրաստվել ձմռանը, որն այստեղ սկսվում է նոյեմբերին ու ավարտվում ապրիլի կեսերին` տարվա գրեթե կեսը:

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Գյուղում առաջիններից մեկը Հարութի տունն է: Ներս է հրավիրում, հրաժարվում է լուսանկարվել, բայց մեծ հաճույքով պատմում է գյուղի մասին, իր խոսքով` հյուրեր այստեղ քիչ են լինում:

 

«Տասը-տասներկու տուն ենք մնացել, ամեն գործ իրար հետ ենք անում, իրար օգնելով առաջ ենք տանում գործերը: Հովնանաձորում առանց իրար օգնելու ոչ մի գործ գլուխ չի գա»,- ասում է Հարութը:

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Սենյակից երեխայի ձայն է լսվում, պարզվում է` Հարութի փոքրիկ դուստրն է:

 

«Գյուղում մանկապարտեզ ու դպրոց չկա, այստեղ երեխաներին մատների վրա կարելի է հաշվել: Ամբողջ օրը տանն են, դպրոցահասակ դառնալուն պես էլ կամ պետք է տեղափոխվես Ստեփանավան, կամ էլ մեքենայով ամեն օր երեխային տանես-բերես հարեւան Յաղդան գյուղի դպրոցը: Շատերը ընտրեցին գնալու տարբերակը, դրա համար էլ հիմա էս մի քանի տունն ենք մնացել»,- պատմում է Հարութը:

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Սերժիկը, ինչպես հովնանաձորցիներն են ասում, գյուղի «բողոքի գիրքն» է: Սերժիկը բողոքում է ամեն ինչից ու բոլորից, իր պնդմամբ` բողոքը իր ծնող պատճառներն ունի, որոնց շարքում սոցիալական խնդիրները բնավ առաջին հորիզոնականում չեն:

Հովնանաձորցի Սերժիկը Հովնանաձորցի Սերժիկը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

«Ես ամեն ինչ էլ ունեմ, երկու տղաներս էլ աշխատում են, պայմանագրային զինծառայողներն են, ինքս անասուն եմ պահում, սոված չենք մնա: Բայց էս չորս սարի արանքում անասուն արածեցնելուց բացի ուրիշ բան չկա, մի հիսուն հոգի ենք մնացել, իրար երեսի նայելով օրեր ենք անցկացնում, մինչեւ լսենք, որ մի տուն էլ դատարկվեց, մի ընտանիք էլ գնաց: Էլ ինչ գյուղ, որ երեխաներ չլինեն, խաղ չանեն, շարժ չլինի»,- նյարդայնացած պատմում է Սերժիկն ու մեզ ուղեկցում իր բակը, որը շրջապատված է մի քանի լքված տներով:

Հովնանաձորի լքված տներից մեկը Հովնանաձորի լքված տներից մեկը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Տան պատշգամբում Սերժիկը ձեռքն է առնում խորհրդային հեռադիտակն ու դիմացի սարերին փորձում նշմարել իր եկամտի միակ աղբյուրը` խոշոր եղջերավորների հոտը, որն առավոտյան ուղարկել է արոտ: Առաջարկում եմ օգնել, Սերժիկն ուրախացած հեռադիտակը ինձ է մեկնում` կարծես թե շատ հեռու չեն գնացել:

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Երկրաշարժից հետո այստեղ կառուցված միակ նոր շինությունը Հովնանաձորի գյուղապետարանն է:

Հովնանաձորի գյուղապետարանը Հովնանաձորի գյուղապետարանը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Գյուղի տասը տներից մեկն էլ Սամվելինն է: Ընտանիքն ապրում է երկրաշարժից հետո այստեղ բերված ու իրար միացված երկու տնակներում:

Հովնանաձորցի Սամվելը  Հովնանաձորցի Սամվելը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

Սամվելի հիմնական աշխատանքը նույնպես անասնապահությունն է: Բացի այդ, հավաքում է գյուղացիների կաթն ու իր մեքենայով տանում Ստեփանավանում գործող կաթի հավաքման կայան, որտեղից էլ այն հասնում է Երեւան` կաթնամթերքի գործարաններից մեկը:

Սամվելի տնակը Սամվելի տնակը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

«Գյուղում տուն չկա, որի հետ ամեն օր չշփվեմ: Բոլորի խնդիրները հատ-հատ գիտեմ,- ասում է Սամվելը: -Շատերը մի տեսակ անորոշության մեջ են: Ենթադրենք անասուն են պահում, եկամուտ ունեն, բայց դե երեխաները հենց դառնան դպրոցահասակ, ստիպված են լինելու գնալ կամ Ստեփանավան, կամ էլ Երեւան, որ դպրոց գնան: Տարիներ առաջ մարզպետը եկել էր գյուղ, ասեցինք, որ երեխաները դժվարանում են այստեղից երեք կիլոմետր քայլեն, որ հասնեն Յաղդանի դպրոց: Պատասխանեց, որ ինքն էլ երեխաների տեղը լիներ՝ հաստատ դպրոց չէր գնա»:

Սամվելի թոռը` Սամվել կրտսերը Սամվելի թոռը` Սամվել կրտսերը

Լուսանկարը` Մարինե Մելիքյան/Մեդիամաքս

**********************

 

P.S. «Հայաստանի մեռնող գյուղերը» շարքի գրեթե բոլոր գյուղերում մարդիկ դժգոհում են կենտրոնական կամ տեղական իշխանություններից: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. Ազգային Ժողովի ընտրություններում Հովնանաձոր գյուղում փաստացի գրանցված 60 բնակիչներից 58-ը ընտրել են ՀՀԿ-ին, մյուս երկուսը` Ծառուկյան դաշինքին:

 

P.P.S. Յուրաքանչյուր գյուղ ՀՀ մարզպետարանների կայքերում ունի իր հակիրճ նկարագրությունը: Այստեղ, որպես օրինաչափություն, գրեթե երկու անգամ ավելի են գրված լինում համայնքի բնակիչների ու գյուղական տնտեսությունների թվերը: Հովնանաձորը, ըստ մարզպետարանի կայքի, ունի 90 բնակիչ, թեպետ իրականում այդ թիվը 50 է: Տնտեսություններն էլ 24-ի փոխարեն առավելագույնը 12-ն են:

 

Իրավիճակը ընթերցողին առավել պատկերավոր փոխանցելու համար առաջարկում ենք առանց մեկնաբանության կարդալ Հովնանաձորի մասին Լոռու մարզպետարանի կայքում տեղադրված տեքստի այս հատվածը.

 

«Չնայած գյուղի յուրաքանչյուր ծուխը չունի առանձին ջրի ծորակ, բայց գյուղի տարբեր կողմերում կառուցված հին հուշարձան-աղբյուրներից օգտվելով, բնակչությունը չի դժգոհում, քանի որ ցանկացած պահի կարող է օգտվել սարերից եկող մաքուր ու սառնորակ ջրից»:

 

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները` Մարինե Մելիքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին