Եղեգնուտը զարգացնելու մասին երազող Գոռը - Mediamax.am

exclusive
8382 դիտում

Եղեգնուտը զարգացնելու մասին երազող Գոռը


Գոռ Ավետիքյանը
Գոռ Ավետիքյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Խոշոր տառերով գրված «Եղեգնուտ»-ի տակ «Ղամշկուտ»-ն է՝ փոքր ու աննկատ:  Բնակիչները հին անունից չեն հրաժարվում. գյուղ տանող ճանապարհի ցուցանակին նշելուց բացի, իրենք էլ, իրենց մասին խոսելիս, հաճախ են ասում՝ «ղամշկուտցի եմ»։ Ղամիշը նույն եղեգն է՝ թուրքերեն։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գյուղը փոքր չէ, բայց ամեն ինչ կենտրոնացված է մեկ տեղում՝ 65 աշակերտ ունեցող հիմնական դպրոցի շուրջը։ Աշակերտների «համեստ» թիվը մտերմացրել ու ընկերացրել է ավագ դպրոցականներին։ 

 

«Եթե ուզենք էլ, չենք կարող իրար հետ շատ ժամանակ չանցկացնել։ Օրվա կեսը միասին ենք, ու դրա համար իրար շատ լավ ճանաչում ենք, մանավանդ՝ տղաները, չնայած՝ աղջիկներն էլ մեր մի մասն են կազմում»,- ասում է 9-րդ դասարանցի Գոռ Ավետիքյանը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Տարբեր տարիքի տղաներն ու աղջիկները զանգի հետ դուրս են գալիս դպրոցից։ Մինչ գյուղի մասին մեկ-երկու հարց եմ տալիս, նրանք քննարկում են՝ ուր տանեն ինձ, որ լինի հետաքրքիր, քայլելու ճանապարհը՝ կարճ, ու գյուղի մասին էլ ամբողջական պատկերացում կազմեմ։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ճանապարհին իրար լրացնելով պատմում են, որ Եղեգնուտը Լոռիի ամենալավ գյուղերից է, 1856 թվականին է հիմնադրվել։ Ասում են, որ եղեգնուտցիները շատ հյուրասեր են․ ցանկացած մեկին ընտանիքի անդամի պես են ընդունում։  Բայց կար ժամանակ, երբ կռվարար բնավորությամբ էին հայտնի։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

-Մեզ ասել են կորեացիներ՝ կռվարար կարատեիստներ,-բացատրում է Մարտունը։

 

- Հիմա՞ էլ եք կռվարար։ 

 

- Էդքան էլ չէ։ 

 

- Մարտո՛ւն, էդքան վստահ մի՛ խոսի,-ծիծաղում են դասընկերները։

 

Եղեգնուտցիների պատմական «թշնամին» հարեւան Դեբետի բնակիչներն են։ Գոռը ցույց է տալիս հանդիպակաց սարը, որին «դավլու»՝ կռվով ձեռք բերված հողեր են կոչում։

 

«Սովետի ժամանակ էդտեղ կարտոֆիլ են աճեցրել, հիմա խոտհարք է։ Նախկինում ոչ մեկին չէր պատկանում։ Բայց մի խոսակցության ժամանակ ասել են՝ ձուն դնենք ամենաբարձր կետում, կիջնի Դեբետի կողմը։ Ու դրանից եզրակացրել են, որ հողերը պիտի տան Դեբետին։ Բայց մեր գյուղից ինչ-որ մեկը, անունը չեմ հիշում, ասել է՝ եթե ձուն դնենք Արարատի գագաթին, կիջնի Երեւանի կողմը, մինչդեռ Արարատը հիմա Թուրքիայինն է։ Ու էդպես որոշել են հողերը մեր գյուղին տալ»,-պատմում է Գոռը։

 

Եղեգնուտում են հանգչում Մամիկոնյանների տոհմի ժառանգները, Դեբեդ գետն էլ սկիզբ է առնում Եղեգնուտից։

 

Երկար-բարակ պատմություններով մոտենում ենք «Ֆրանսիային»։ Երկրաշարժից հետո ֆրանսիացիների նվիրած «դոմիկների» թաղամասն է, մի քիչ վերեւ՝ գերմանացիներինը։ Հասնում ենք Գոռենց տուն, որ հանգստանանք ու իջնենք ՔՈԱՖ (Հայաստանի մանուկներ հիմնադրամ) ՍՄԱՐԹ կենտրոն ՝ լոռեցիների եռաթեւ հպարտությունը։ Գոռն ասում է, որ 5-րդ դասարանից սկսած՝ իրենց դպրոցի բոլոր աշակերտները ՍՄԱՐԹ-ի խմբակներին են հաճախում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գոռն ընտանիքի միակ երեխան է ու բոլորի ուշադրությունը կենտրոնացրել է իր վրա։ Մայրը՝ տիկին Ռուզաննան, ասում է, որ եթե տանը Գոռի հետ կապված որեւէ խոսակցություն կամ անհանգստություն է լինում, ուրեմն, պատճառը դասերն են։ Մտահոգվում են, որ արտադպրոցական զբաղվածությունը չխանգարի դասերին։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

 

«Շատ հաճույքով է գնում, չեմ ուզում խոչընդոտել։ Ինքս նախանձով եմ նայում գնացող էրեխեքին»,- ասում է տիկին Ռուզաննան։ 

 

Նախ՝ դասերը, հետո՝ ինտերնետ ու ժամանց։ Գոռը նոր առաջնահերթություններ է սահմանել, որ հանկարծ չզրկվի ՍՄԱՐԹ-ից ու դրա տված հնարավորություններից։ 

 

«Մեր մտածելակերպը, մեզ է փոխել ՍՄԱՐԹ կենտրոնը։ Նախ մեր շրջապատն է փոխվել։ Նախկինում սահմանափակված էինք, մեր հարեւան գյուղերի հետ չէինք շփվում, մենք իրենց չէինք սիրում, իրենք՝ մեզ։ ՍՄԱՐԹ-ում շփվեցինք, ընկերներ ձեռք բերեցինք, ու փոխվեց վերաբերմունքը։ Հիմա ավելի ազատ ենք, ավելի շատ բան ենք հասկանում։ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախելուց առաջ ու հետո շատ տարբեր ենք»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գոռը ծրագրավորող է դառնալու։ Պատրաստվում էր ՍՄԱՐԹ-ում ռոբոտաշինություն սովորել, բայց խմբակների ցանկում հանդիպեց «մեդիագրագիտությանը»։ Անծանոթ էր, հետաքրքրեց։

 

«Որպես նորություն՝ որոշեցի մեդիագրագիտություն սովորել։ Արդեն ծանոթացել եմ լրագրողի բարդ մասնագիտությանը, հասկացել՝ ինչքան են աշխատում մեզ հավաստի լուրեր տալու համար։ Մինչ մեդիագրագիտության դասերը, ամեն լուրի հավատում էի։ Հիմա նույն նյութը տարբեր լրատվամիջոցներով եմ նայում, որ հասկանամ՝որն է ճիշտը, որը՝ սխալ։ Այս դասերն օգնում են տարբերել կեղծիքը, ինչը շատ կարեւոր է ցանկացած մասնագիտության մեջ»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մեդիագրագիտությանը զուգահեռ անգլերենի դասերի է հաճախում։ Հերթի մեջ ռոբոտաշինությունն ու բանավեճի ակումբն են։ Գոռն արդեն ապագայի ծրագրեր է կազմում։ Միայն տխրում է, որ սովորելու, հավանաբար, նաեւ աշխատելու համար ստիպված է լինելու հեռանալ գյուղից։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ես երազում եմ, որ մեր գյուղը դառնա շատ ավելի լավը, զարգանա, ավելի շատ հնարավորություններ ունենանք։ Այն, ինչը կարող ենք անել քաղաքում, անենք էստեղ։ Պետք է սկսենք մեզնից։ Եթե մենք փոխվենք, կփոխվի մեր շրջապատն ու գյուղը։ Բայց դրա համար շատ երկար ժամանակ է պետք, որովհետեւ մենք դեռ մտածում ենք, որ գյուղում ոչ մի հնարավորություն չկա»։

 

Գոռն ասում է, որ փոփոխությունների համար մեծերի օգնության կարիքն ունեն, բայց հիմնականում աջակցություն չեն ստանում։ Մեծահասակները ՍՄԱՐԹ-ի նկատմամբ էլ թերահավատ էին, մինչեւ չտեսան երեխաների առաջընթացը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Տատիկ Սոնյան լսում է Գոռի ու ընկերների խոսակցությունը, վերջում սրտնեղում՝ խոսքով ընկան, թոռը չհասցրեց «բերանը մի բան դնել»։

 

Երեքն անց կես գյուղի կենտրոնում միկրոավտոբուսը սպասում է Եղեգնուտի երեխաներին, որ տանի ՍՄԱՐԹ։ Դեռ պիտի հասցնեն հարեւան Վահագնի մտնել․ այնտեղ էլ սպասողներ կան։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում «Ռոբոտաշինություն» անվճար ծրագիրը գործում է 12 տարեկանից բարձր պատանիների ու երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է ձեւավորել պատկերացում, թե ինչպես է  հնարավոր մարդկության առաջ կանգնած խնդիրները լուծել ռոբոտների միջոցով։ Խմբակի մասնակիցները սովորում են նախագծել, կառուցել եւ ծրագրավորել մարդկության համար պիտանի ռոբոտների նախատիպեր։ 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք +374 10 50 20 76 հեռախոսահամարով կամ այցելեք https://am.coafkids.org/coaf-smart/

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին