Հայաստանի նախագահը հաջողություն է մաղթել Արգենտինայի հավաքականին - Mediamax.am

3876 դիտում

Հայաստանի նախագահը հաջողություն է մաղթել Արգենտինայի հավաքականին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Արգենտինայի հավաքականին, որը վաղը Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում մրցելու է Հոլանդիայի թիմի հետ:

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ նախագահն այդ մասին ասել է իր պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:

 

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին գտնվելով Բուենոս Այրեսում՝ չեմ կարող, իհարկե, չհիշատակել` ոչ միայն Արգենտինայում, այլ նաեւ Հայաստանում ամենասիրված այդ մարզաձեւը: Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ եւ առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոնայի եւ Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին