Ադրիանա Կարեմբոն մեկ շաբաթ կանցկացնի Հայաստանում - Mediamax.am

9046 դիտում

Ադրիանա Կարեմբոն մեկ շաբաթ կանցկացնի Հայաստանում


Ադրիանա Կարեմբոն
Ադրիանա Կարեմբոն

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 15-21-ը Հայաստանում կլինի աշխարհահռչակ մոդել եւ հաղորդավարուհի Ադրիանա Կարեմբոն:

Ադրիանա Կարեմբոն Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ընտրվել է Հայաստանի ու Ղարաբաղի համար ամենամյա հեռախոսամարաթոնի՝ Ֆոնեթոն 2014-ի այս տարվա «կնքամայրը»:

 

Ադրիանա Կարեմբոն Հայաստան կայցելի իր ամուսնու՝ գործարար, ծննդով երեւանցի Արամ Օհանյանի ուղեկցությամբ:

 

Բացի Երեւանից, Ադրիանա Կարեմբոն եւ Արամ Օհանյանը կայցելեն Տավուշի մարզ, կլինեն Օշականի դպրոցում:

 

2000 թվականին Ադրիանա Կարեմբոն ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար ոտքեր (124 սմ) ունեցող կինը:

 

1971 թվականին Սլովակիայում ծնված Ադրիանա Սկլենարիկովան 1998-2011 թվականներին ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի կինն էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին