Մեծ գործեր փոքր միջոցներով (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
5013 դիտում

Մեծ գործեր փոքր միջոցներով (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «ՍՈՐՍ» հիմնադրամ

Լուսանկարը` «ՍՈՐՍ» հիմնադրամ

Լուսանկարը` «ՍՈՐՍ» հիմնադրամ

Լուսանկարը` «ՍՈՐՍ» հիմնադրամ

Լուսանկարը` «ՍՈՐՍ» հիմնադրամ


Զարմանահրաշ պատմություն այն մասին, թե ինչպես մի քանի փխրուն կին հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական կենտրոն ստեղծեցին

 

Կոշ գյուղի բժշկական կենտրոնն արդեն մեկ ու կես տարի է միայն հիվանդներ չէ, որ ընդունում է: Հիվանդանոցային սպիտակ պատերը գունավոր շարունակություն ունեն: Ամեն առավոտ կենտրոնը լցվում է երեխաներով, իսկ այստեղ հատուկ նրանց համար պատրաստված խաղահրապարակին հաջորդում են վերականգնողական թերապիաների սենյակները, ճաշարանը, ննջասենյակները:

 

10-ամյա Մարիամը, ով հենաշարժողական խնդիրներ ունի, 5 ամիս է հաճախում «ՍՈՐՍ» հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաների ցերեկային կենտրոն: Մարիամը որոշել է խոհարար դառնալ, բայց մինչ այդ եւս մեկ կարեւոր ցանկություն ունի. «Երազում եմ քայլել»: Կենտրոնում ինչպես Մարիամը, այնպես էլ մասնագետները ջանք չեն խնայում փոքրիկի երազանքին հասնելու համար:

 

10-ամյա Մարիամը

Լուսանկարը՝ Մեդիամաքս 

 

Էդմոնը 8 տարեկան է, մանկական ուղեղային կաթված ունի: Նրան մայրիկն է բերում, երկու ամսում առաջընթաց է ունեցել, մինչդեռ սկզբում նույնիսկ երեխաների հետ չի շփվել, խաղահրապարակ չի գնացել: Նոր մարդու տեսնելիս միանգամից ուրախ բարեւում է ու հարցնում. «Հեռախոս բերե՞լ ես»: Հարցին՝ «մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ», պատասխանում է. «Երեխա»: Մայրը լրացնում է. «Հա, ինքը միշտ այդ պատասխանն է տալիս, նկատի ունի՝ այնպիսի երեխա, ինչպիսին մյուս երեխաներն են»:   

 

Էդմոնը եւ Մարիամն այն մոտ 40 երեխաներից են, ովքեր Արագածոտնի մարզի Կոշ գյուղի «Արմենակ եւ Աննա Թադէոսեաններ» բժշկական կենտրոնի մանկական ցերեկային խնամքի եւ վերականգնողական բաժանմունքում ստացիոնար թերապիա են անցնում:

 

Էդմոնը մայրիկի հետ

Լուսանկարը՝ Մեդիամաքս 

 

Էդմոնի մոր՝ Մարիամ Հովհաննիսյանի բնորոշմամբ, այս կենտրոնը մայրերի անհասանելի թվացող երազանքներից մեկն էր. «Հանգիստ կարող ենք մեր բալիկներին միայնակ ուղարկել: Ամեն ինչ հաշվարկված է՝ սնունդ, հատուկ ֆիքսող աթոռներ, կահավորված ննջարաններ, սպասք»:

 

«ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի ստեղծողները՝ Լիլիա Կարապետյանն ու Մարինա Պարազյանը ցերեկային կենտրոն հիմնելու որոշումը կայացրել են նման խնդիրներ ունեցող իրենց երեխաների համար համապատասխան բուժծառայություններ փնտրելիս:

 

«Հայաստանում չկար մի կենտրոն, որտեղ հատուկ ծանր վիճակի երեխաները կարողանային համալիր ծառայություններ ստանալ»,- ասում է «ՍՈՐՍ»-ի համահիմնադիր Լիլիա Կարապետյանը:

 

«Արմենակ եւ Աննա Թադէոսեաններ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Զավեն Քոլոյանի հետ համագործակցության արդյունքում հիվանդանոցի 1000 քմ տարածքը տրամադրվել է կենտրոնին:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս 

 

«Բուժսարքավորումներ ունեինք, բայց վերականգնողական սարքավորումներն ու կահավորումը բացակայում էին: Դիմեցինք ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, Ռալֆ Յիրիկյանն այցելեց կենտրոն, գումար փոխանցեց: Բացի այդ, ՎիվաՍելը հովանավորեց 15 երեխայի, եւս 5 երեխայի վարձավճարն իր վրա վերցրեց Յիրիկյանի ընտանիքը»,- պատմում է Մարինա Պարազյանը եւ հավելում, որ նաեւ պետությունից ու Հայ Առաքելական եկեղեցուց են աջակցություն ստանում:

 

Ցերեկային կենտրոնում հիմնականում մանկական ուղեղային կաթված եւ աուտիզմ ունեցող երեխաներ են: Նրանք առավոտյան գալիս են, ճաշում, հանգստանում, թերապիա ընդունում եւ երեկոյան վերադառնում տուն: «Նյու լայֆ» կազմակերպության ֆինանսավորմամբ հենաշարժողական խնդիրներ ունեցող 20 երեխաներ տաքսիով են հասնում Կոշ ուղեւորվող ավտոբուս: «Քրոնիմետ» ընկերության շնորհիվ երեխաներից 20-ն այս ամիս ձիավարժարան այցելելու եւ հիպոթերապիա անցնելու հնարավորություն են ստացել, մյուս 20-ը կստանան 2015թ. ապրիլին:

 

«Շաբաթը 2-3 օր այցելության համար ամեն մի երեխայի սպասարկման վճարը 135 հազար դրամ է, որից 50 հազարը ծնողներն են վճարում, մյուս մասը՝ բարերարները»,- ասում է Լիլիա Կարապետյանը: Նա նշում է, որ եթե կան ընտանիքներ, որոնք ընդգրկված են “Փարոս” ծրագրում, կամ երեխայի մայրը միայնակ է, գումար են հայթայթում եւ 100%-ով վճարում վարձը:

 

«Սա տիպիկ եվրոպական եւ ամերիկյան մոդել է: Եթե արտասահմանում երեխան հաշմանդամություն է ունենում, այնտեղ մանկատուն հանձնելու միտք չի առաջանում, անմիջապես աջակցություն է տրվում երեխային եւ ընտանիքին: Մեզ մոտ հաճախ ամուսինները լքում են կանանց, երբ երեխաները նման խնդիրներ են ունենում: Մենք նաեւ իրավական հարցերով ենք զբաղվելու»,- հավելում է Մարինա Պարազյանը:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս 

 

Առաջիկայում նպատակ կա եւս մեկ կենտրոն բացելու, պատրաստվում են նոր սարքավորումներ բերել, նոր տեխնոլոգիաներ կիրառել, քանի որ, ինչպես նշում է Լիլիա Կարապետյանը, Հայաստանում ռեաբիլիտացիոն համակարգը 80-ականներից չի փոխվել: Նաեւ նպատակ կա երեխաներին մշտական դայակ կցել:

 

Լոգոպեդ Լիդա Ջուլիկյանը, ով համակարգում է կենտրոնի աշխատանքը, կարեւորում է այն հանգամանքը, որ ցերեկային խնամքի շնորհիվ շատ ծնողներ երեխաներին կարողանում են թողնել ապահով ձեռքերում:

 

«Ընդհանուր վերականգնողական աշխատանքներ ենք իրականացնում, երեխաներն օրական 5 թերապիա են անցնում՝ ֆիզիոթերապիա, հիդրոթերապիա, էրգոթերապիա, հիպոթերապիա եւ հատուկ մանկավարժի, լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ: Շատ երեխաներ արդեն հաղթահարել են ծամելու, կուլ տալու խնդիրը: Եթե համեմատեմ, մեկ տարի առաջ եկած բալիկների մարմնի եւ մկանների ձգվածությունը բավական թուլացել է»,- ներկայացնում է Լիդա Ջուլիկյանը:

 

Արեւիկ Մանուկյանը կենտրոնի էրգոթերապիստն է, ով օգնում է երեխաներին բարելավել իրենց առօրյա գործողությունների ֆունկցիոնալությունը. «Դա հնարավորություն է տալիս երեխային հնարավորինս ինքնուրույն լինել: Աշխատում ենք մկանային լարվածությամբ եւ բարձր տոնուսով երեխաների հետ, սովորեցնում ենք ինքնուրույն հանվել ու հագնվել, ուտել, կոճակ քանդել, խաղալիք բռնել»:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս 

 

Ֆիզիոթերապիաներից հետո փոքրիկների մոտ առաջընթացը փոքր քայլերով է լինում, բայց, ինչպես ասում է ֆիզիոթերապեւտ Էդգար Ալեքսանյանը, կարեւորն այն է, որ այն կա: Նա ֆիզիկական վարժությունների միջոցով փորձում է փոքրիկների ֆունկցիոնալ վիճակը հարմարեցնել միջավայրին. «Հեշտ չէ փոքրերի հետ աշխատել, բայց ես սիրում եմ երեխաներին»:

 

Ավագ հոգեբան Իսկուհի Բաղդասարյանը, բացի երեխաներից, ծնողների հետ եւս աշխատում է. «Մեր գործն է օգնել ծնողին երեխայի խնդիրն ընդունել այնպես, ինչպես կա: Բալիկներին հիմնականում փորձում եմ ուղղորդել իրենց մարմինն ընդունել տարածության մեջ եւ հասկանալ այն: Ֆիզիկական “ես”-ից անցնում ենք հոգեկան “ես”-ին»: 

 

Ցերեկային կենտրոնը մեծ ընտանիք է հիշեցնում, որտեղ բոլորը՝ երեխաների ծնողները, բժիշկները, մանկավարժներն ու դայակները համերաշխ ու սիրով ամեն բան անում են, որպեսզի երեխաները հաղթահարեն դժվարություններն ու դառնան ինքնուրույն:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին