Նախագահը ցավակցություն է հայտնել ողբերգական ավտովթարի կապակցությամբ - Mediamax.am

3456 դիտում

Նախագահը ցավակցություն է հայտնել ողբերգական ավտովթարի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների եւ հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

 

Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասված է նախագահի ցավակցության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին