Դամասկոսի համալսարանում բացվել են հայկական մշակույթի օրերը - Mediamax.am

3771 դիտում

Դամասկոսի համալսարանում բացվել են հայկական մշակույթի օրերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դամասկոսի համալսարանում բացվել են հայկական մշակույթի օրերը:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսային մասում ներկայացված էին հայոց լեզվի եւ գրականության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի հրատարակությունները, հայկական տարազները, Մատենադարանի մանրանկարչության եւ արաբալեզու ձեռագրերի նմուշները:

 

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը Դամասկոսի համալսարանի դասախոսների եւ ուսանողների առջեւ հանդես է եկել «Արեւելագիտությունը Հայաստանում» եւ «Հայաստանն արաբական միջնադարյան պատմա-աշխարհագրական հուշարձաններում» դասախոսություններով:

 

Հայկական մշակույթի օրերի շրջանակներում կլինեն նաեւ դասախոսություններ հայոց լեզվի եւ գրականության թեմաներով, կցուցադրվեն ֆիլմեր Հայաստանի հոգեւոր եւ նյութական մշակույթի մասին:

 

Հայկական մշակույթի օրերը Դամասկոսի համալսարանում կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 14-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին