Գերման Ավագյանը ներկայացրել է «Ծանոթ դեմքերի քաղաքը» - Mediamax.am

1490 դիտում

Գերման Ավագյանը ներկայացրել է «Ծանոթ դեմքերի քաղաքը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում» բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի «Ծանոթ դեմքերի քաղաք» ցուցահանդեսը, որին ներկայացված են 18 աշխատանքներ:

20 տարի առաջ լուսանկարիչը ներկայացրել էր նույն անունը կրող մեկ այլ ցուցահանդես:

 

«Քաղաքի դեմքերը փոխվում են, շատերն այսօր չկան, դեմքեր էլ կան, որ 20 տարի առաջ դեռ չէին ծնվել: Հետաքրքիր էր տեսնել, որքան են փոխվել քաղաքն ու դեմքերը: Երեւան, Նյու-Յորք, Փարիզ` քարտեզի վրա պատկերված կոնկրետ քաղաք չեմ պատկերացնում, ինձ ծանոթ դեմքերի քաղաքն իմ մեջ է», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Գերման Ավագյանը:

 

«Ծանոթ դեմքերի քաղաք» նախագիծը ներառում է մոտ 70 լուսանկար, որոնք ցուցահանդեսի տեսքով շուտով ամբողջությամբ կներկայացվեն:

 

Սրճարանում բացված ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել Օհան Դուրյանի, Արթուր Մեսչյանի, Արամ Ղարաբեկյանի, Ռուբեն Հախվերդյանի, Վազգեն Սարգսյանի, Կարպ Խաչվանքյանի, Միքայել Պողոսյանի եւ այլ հայտնի մարդկանց լուսանկարները:

 

«Ցավալի է, բայց այսօր այս մարդկանցից շատերին չեն էլ ճանաչում: Այս ցուցահանդեսը մեր սերնդի հաղորդագրություննն է երիտասարդ սերնդին` պահպանեք, նրանք են մեր քաղաքի դեմքերը», - ասել է Գերման Ավագյանը:

 

«Ոմանց ամսագրի, կամ թերթի համար եմ նկարել, մյուսներին պարզապես` ինձ համար: Ամեն սերունդ իր կուռքերն ունի: Ճիշտ չի լինի, որ սկսեմ քաղաքի երիտասարդ դեմքերը նկարել, թող նրանք լուսանկարեն իրենց ժամանակի կուռքերին, հերոսներին ու հաղորդագրություն ուղղարկեն մեր սերնդակիցներին:  Վստահ եմ, արժանի երիտասարդներ կգտնվեն», - հավելել է լուսանկարիչը:

 

«Ծանոթ դեմքերի քաղաք» ցուցահանդեսը կգործի մինչեւ 2015 թվականի հունվարի վերջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին